Թրամփը կոպտորեն հրել է Մոնտենեգրոյի վարչապետին առաջին շարքում հայտնվելու համար (Video)
VIDEOԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոպտորեն հրել է Մոնտենեգրոյի վարչապետ Դուշկո Մարկովիչին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին գնացողների առաջին շարքում հայտնվելու համար: Միջադեպի տեսանյութը տարածվել է սոցցանցերում:
ԱՄՆ նախագահը անվրդով տեսքով առաջ է անցնում և կանգնում ՆԱՏՕ-ի պետքարտուղար Յենս Սթոլթենբերգի կողքին: Նրա անտաշ վարքագիծը վրդովել է Դուշկո Մարկովիչին:
Ոմանք կարծում են, որ Թրամփի այդ պահվածքի պատճառը Պորտուգալիայի նախագահի ուշացումն է. նա, խախտելով պայմանավորվածությունը, վերջինն է ժամանել գագաթնաժողովին, թեպետ նրա փոխարեն Թրամփը պետք է լիներ:
Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլն այդ առիթով գրել է. «Ինչ անհարմար է. այսօր առաջնորդության փոքր-ինչ նշաններ եղան»:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



