Թրամփը կոպտորեն հրել է Մոնտենեգրոյի վարչապետին առաջին շարքում հայտնվելու համար (Video)
ՎԻԴԵՈԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոպտորեն հրել է Մոնտենեգրոյի վարչապետ Դուշկո Մարկովիչին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին գնացողների առաջին շարքում հայտնվելու համար: Միջադեպի տեսանյութը տարածվել է սոցցանցերում:
ԱՄՆ նախագահը անվրդով տեսքով առաջ է անցնում և կանգնում ՆԱՏՕ-ի պետքարտուղար Յենս Սթոլթենբերգի կողքին: Նրա անտաշ վարքագիծը վրդովել է Դուշկո Մարկովիչին:
Ոմանք կարծում են, որ Թրամփի այդ պահվածքի պատճառը Պորտուգալիայի նախագահի ուշացումն է. նա, խախտելով պայմանավորվածությունը, վերջինն է ժամանել գագաթնաժողովին, թեպետ նրա փոխարեն Թրամփը պետք է լիներ:
Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլն այդ առիթով գրել է. «Ինչ անհարմար է. այսօր առաջնորդության փոքր-ինչ նշաններ եղան»:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



