Yerevan, 19.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դիզայներ Մանուկ Ալեքսանյանի խորհուրդներն՝ ամառային նորաձեւության մասին

PHOTO
Life.panorama.am-ը գրում է.
 
Դիզայներ Մանուկ Ալեքսանյանը՝ Մանչը, Life.panorama.am-ի հետ զրույցում խոսել է ամառային նորաձեւության մասին, տվել իր մասնագիտական խորհուրդներն ու նշել թրենդային հագուստ կրելուց զատ անհատականությունը պահպանելու կարեւոր հատկանիշները:
 
«Այս ամռանը նորաձեւությունը խիստ անկանխատեսելի է: Նորաձեւության աշխարհ են գալիս փանկ եւ փողոցային ոճերը: Աշխարհահռչակ նորաձեւության տները եւս շեշտը դրել են այս ոճերի վրա: Սրանց շարքում են շորտերը, պատռոտված շապիկները, մաշված ու քրքրված հագուստները: Նորաձեւ է նաեւ վինտաժ ոճը, որոնք դեռ 1960-ականների ռոք խմբերի հագուստներում կարելի էր հանդիպել: Պրինտներով շապիկները շատ հետաքրքիր են այս սեզոնին, դրանց շարքում կարող են լինել տարբեր բրենդների անունները, օրինակ՝ իմ նոր հավաքածույի թեման ԱՄՆ է եւ ամենամեծ լոգոների համար ընտրել եմ «Coca-Cola»-ն: Այսինքն հայտնի բրենդների անունները շապիկների վրա այս սեզոնին իրենց հաղթարշավն են սկսել»,- նշեց դիզայները:
 
Մանչի խոսքով՝ տաբատներ ընտրելիս պետք է խուսաՓել նեղ մոդելներից.
 
«Եթե նախորդ տարիներին առավել նորաձեւ էին նեղ ջինսե տաբատները, ապա այս տարի դրանք հակաթրենդ են համարվում: Փոխարենը շատ նորաձեւ են այսպես կոչված «boyfriend» ջինսերը, որոնք լայն են, բարձր գոտկատեղով ու անունից ելնելով՝ հիշեցնում են ընկերոջդ տաբատները: Ի դեպ՝ դրանք վինտաժ ոճում եւս ակտուալ են»,- հավելեց նա:
Կոշիկների հարցում նույնպես կան հակաթրենդներ.
 
«Այս տարի նորաձեւ չեն բարձրակրունկ կոշիկները: Շատ ակտուալ են հողաթափեր հիշեցնող կոշիկները, թրենդային են գունավոր սպորտային կոշիկները՝ բոթասները: Սրանք կարելի է կրել անգամ երեկոյան զգեստներով»,- ընդգծեց Մանչը:
 

 
Ի դեպ՝ դիզայների խոսքով, եթե տարիներ առաջ համաշխարհային նորաձեւությունը ստեղծվում էր հիմնականում 25 տարեկանից բարձր կանանց համար, ապա վերջին շրջանում նորաձեւությունը ավելի երիտասարդացել է: Հավաքածուները հիմնականում ստեղծվում են մինչեւ 25 տարեկանների համար, ովքեր կազմում են սոցիալական ցանցերի հետեւորդների մեծ մասը:
 
Աքսեսուրաները միջոցներ են, որոնք կերպարը լրացուցիչ եւ էլ ավելի տպավորիչ են դարձնում: Այս առումով դիզայները եւս իր խորհուրդները տվեց.
 
«Աքսեսուարների համար թրենդային է փանկ ոճը: Կերպարներին հետաքրքիր երանգ կարող են հաղորդել խոշոր զարդերը, որոնք նորաձեւ էին դեռեւս 70-ականներին: Շատ ակտուալ են ոսկեգույն զարդերը, պլասմասե ականջողերը: Մատանիների հարցում եւս խոշորության վրա պետք է շեշտը դնել: Ինչ վերաբերվում  է պայուսակներին, այս պարագայում նորաձեւ են ձեռքով նկարված պրինտները՝ կարգախոսների տեսքով, որոնց դիմում են աշխարհահռչակ բրենդները՝ «Christian dior»-ը, «Gucci»-ին եւ այլն»:
Զրույցի վերջում Մանուկ Ալեքսանյանը շեշտեց՝ 
 
«Անկախ նորաձեւության թելադրանքներից՝ պետք է հիշել, որ նորաձեւությունը հուշում է 3-4 ճանապարհ, իսկ թե որոնցով ենք ուզում ընթանալ, ընտրում ենք ինքներս: Այս ընթացքում ոչ մի դեպքում չպետք է մոռանալ ձեր անհատականության մասին, որովհետեւ հաճախորդն է ստեղծում նորաձեւությունը, իսկ դիզայները զարգացնում ու ներկայանալի է դարձնում այցելուի գաղափարները: Այսինքն՝ ամեն մեկն ինքն է ստեղծում տվյալ շրջանի նորաձեւությունը»:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System