ՀԱՊԿ-ն բանակցում Է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցելու շուրջ. Յուրի Խաչատուրով
INTERNATIONAL NEWSՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մշակում Է երրորդ երկրների տարածքում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցելու մանդատի ձեւակերպման գործնական հարցերը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ն սեփական խաղաղապահ ներուժն ունի (ավելի քան 3,5 հազար մարդ), որը կարող Է խաղաղապահ գործողություններ անցկացնել ոչ միայն ՀԱՊԿ-ի անդամ պետությունների տարածքում, այլեւ երրորդ երկրների տարածքում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով:
«Ներկայում մենք ՄԱԿ-ի հետ համատեղ մշակում ենք այն գործնական հարցերը, որոնք կապված են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմերի օգտագործման իրավական ձեւակերպման հետ»,-ասել Է Խաչատուրովը:
1
IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”
2
Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity Education
3
Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance
4
Unisport – Armenian Futsal Cup holder
5
Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBank



