ՀԱՊԿ-ն բանակցում Է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցելու շուրջ. Յուրի Խաչատուրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մշակում Է երրորդ երկրների տարածքում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցելու մանդատի ձեւակերպման գործնական հարցերը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ն սեփական խաղաղապահ ներուժն ունի (ավելի քան 3,5 հազար մարդ), որը կարող Է խաղաղապահ գործողություններ անցկացնել ոչ միայն ՀԱՊԿ-ի անդամ պետությունների տարածքում, այլեւ երրորդ երկրների տարածքում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով:
«Ներկայում մենք ՄԱԿ-ի հետ համատեղ մշակում ենք այն գործնական հարցերը, որոնք կապված են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմերի օգտագործման իրավական ձեւակերպման հետ»,-ասել Է Խաչատուրովը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



