Yerevan, 26.March.2026,
00
:
00
BREAKING


Մանչեսթրյան ահաբեկչությունն իբրև նույն մարտահրավերի լոկալ օղակ

INTERNATIONAL NEWS
Երեկ ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեի՝ բրիտանական Մանչեսթրում կազմակերպված համերգի ժամանակ, հզոր պայթյուն է որոտացել ստադիոնում: Ոստիկանությունն արդեն իսկ հաղորդել է 22 հոգու մահվան և մոտ 60–ի՝ վիրավորման մասին: Ստույգ թիվը հայտնի չէ, բայց զոհերի մեջ կան նաև երեխաներ, ինչը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի համար առիթ է դարձել կատարվածը կրկնակի ցավ և սարսափելի ահաբեկչություն որակելու համար:
 
Պատահածից անմիջապես հետո մամուլում իրարամերժ տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ահաբեկչության պատասխանատվությունը ԴԱԻՇ–ի զինյալներն են ստանձնել: Պաշտոնական Լոնդոնը, սակայն, կամ ոստիկանությունը, չհաստատեցին միջադեպի՝ ԴԱԻՇ–ի հետ կապը: Համենայն դեպս, տեղի ոստիկանության ներկայացուցիչ Յան Հոփքինսը, որն ակնարկել է, թե հնարավոր է, արդեն իսկ պարզվել է ահաբեկչի անձը, քիչ հնարավոր է համարել պայթյունի՝ դրսից կազմակերպված լինելու սցենարը, ինչին համաձայնել է նաև Control Risks խորհրդատվական ընկերության գլխավոր տնօրեն Ռիչարդ Ֆենինգը: Վերջինս խոսել է վերջերս չափազանց շատ քննարկվող թեմայի՝ հոգեբանական խնդիրներ ունեցող անձանց և նրանց ինքնառադիկալացման վերաբերյալ, ինչը նշանակում է, որ հակաահաբեկչական պայքարը մեր ժամանակներում պիտի նաև իբրև ներքին մարտահրավեր, եթե կուզեք՝ սոցիալ–մշակութային խնդիր դիտարկել:
 
Ֆենինգը պնդում է, որ զբաղված–կոմպյուտերացված մեր կյանքում չպետք է աչքաթող անենք նրանց, որոնք փակ խնդիրներով լի կյանք են վարում հենց մեր քթի տակ, չարանում և որոշում են վրեժխնդիր լինել հասարակությունից, որովհետև այդպիսիք, մյուսներին ոչնչացնելուց առաջ, նախ ինքնաոչնչանում են մեր անհոգ հայացքի ներքո:
 
Դա է պատճառը, որ ոստիկանությունը, որքան էլ պատրաստված, եվրոպական վերջին ահաբեկչությունների դիտարկման մեջ չի կարողանում որևէ օրինաչափություն գտնել: Եվ ինչպես մնացած դեպքերում, այս անգամ էլ մեր միակ իմացածն այն է, որ մարդը շատ երկար մտածել–պլանավորել է իր անելիքը և պայթուցիկ սարքը տեղադրել է հատկապես այնպիսի վայրում, որպեսզի հասցված վնասը հնարավորինս մեծ լինի:
 
Սա չի նշանակում, թե որևէ հանրություն այժմ էլ պիտի շփոթահար լինի ծայրահեղությունների միջակայքում՝ այլևս ահաբեկիչներին արդարացնելու սուրբ գործ ստանձնելով: Ահաբեկչությունը նողկալի և մշտապես մարդկության դեմ ուղղված ստորություն է: Սակայն, հետախուզական մարմինների, առհասարակ՝ իրավապահ մարմինների լավ պատրաստվածությանը զուգահեռ, անհրաժեշտ է նաև ուշադիր լինել առանձին մարդու և նրա ցավի հանդեպ: Հակառակ պարագայում, ինչպես Ջորջթաունի համալսարանի հոգեբուժության պրոֆեսոր և ահաբեկչության հոգեբանության ուսումնասիրող Էն Սփեքհարդն է պնդում, մենք չենք կարող կանխատեսել ու չեզոքացնել կամ ինքնառադիկալացվող անձանցից եկող վտանգը կամ փրկել նրանց, որոնք կարող են այս կամ այն պատճառով նույն ԴԱԻՇ–ի ցանցում հայտնվել:
 
Պրոֆեսորի կարծիքով՝ այժմ, երբ ԴԱԻՇ–ը նոր տարածքներ է կորցնում, անհրաժեշտ է ավելի զգոն լինել, որովհետև մոտենում է մահմեդականների սուրբ ամիս Ռամանը, ու թեպետ այդ ընթացքում արգելված է արյուն հեղել, շատ հնարավոր է, ջիհադիստները որոշեն վրեժ լուծել, այսպես կոչված, անհավատներից: Քրիստոնյա, թե իրենց կարծիքով՝ իսլամը վատ ընկալող մահմեդական, կապ չունի:
 
 
Գոհար Սիմոնյան
Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online Surveys