Yerevan, 17.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դեմ ենք լինելու արվեստը կենցաղային մակարդակի իջեցնելու ցանկացած նախաձեռնության. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ծառուկյան» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված Վարդան Բոստանջյանը, ով նույն դաշինքի առաջարկով ձայների 85 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ ընտրվեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, համարում է, որ իր նախասիրություններին շատ մոտ և համահունչ հանձնաժողովի ղեկավար է ընտրվել:

«Ինքս գիտությունների մարդ եմ և առանց դադարի 35 տարուց ավելի դասախոսում եմ, այսինքն` կրթական համակարգում եմ եղել և այժմ էլ շարունակում եմ լինել: Այսինքն, այդ տիրույթը՝ լինի հանրակրթական, բուհական կամ հետբուհական, հարազատ ոլորտ է ինձ համար և ինձ շատ հոգեհարազատ հանձնաժողով եմ ղեկավարելու: Աշխատանքի առումով նաև աշխատում ու շփվում եմ երիտասարդության հետ: Քաղաքական գործունեության ընթացքում թե՛ ուղղակի և թե՛ անուղղակի շփվել եմ նաև մամուլի ներկայացուցիչների հետ: Այսինքն, այդ ոլորտը նույնպես մշտապես գտնվել է իմ ուշադրության ներքո: Այնպես որ, այդ առումով ևս, այն նույնպես ինձ համար անծանոթ տիրույթ չէ»,– ասաց Վ. Բոստանջյանը:

Խոսելով հանձնաժողովի ենթակայության տիրույթում գտնվող մնացած՝ մշակույթ, սպորտ ուղղությունների մասին հանձնաժողովի նախագահն ասաց, որ որոշ հարցերում կարող է նաև նրբություններին ու ոլորտային առանձնահատկություններին մի փոքր ավելի քիչ ծանոթ լինի, սակայն օրենսդրական դաշտերին տիրապետելու առումով որևէ խնդիր չի կարող լինել:

«Այս հարցում նույնպես որևէ պրոբլեմ չկա, առավել ևս, որ ես օրենսդրական գործունեության փորձ ունեմ և կարճ ժամանակում կյուրացնեմ նաև այն մանրամասները, որն անհրաժեշտ է»,– ասաց Վ. Բոստանջյանը: Նա նաև հավելեց, որ ի սկզբանե նախատեսված է եղել, թե որ հանձնաժողովները որ քաղաքական ուժին են բաժին ընկնելու: Իսկ «Ծառուկյան» դաշինքին բաժին ընկած երեք հանձնաժողովներից նշված հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվելն ու ընտրվելն իր մոտ ամենևին էլ չէր կարող դիսկոմֆորտի զգացում առաջացնել:

«Այս նշանակումից չգիտեմ ուրիշները՝ ոնց, բայց ես դիսկոմֆորտի զգացում չունեմ: Եթե որոշները արհեստականորեն ուզում են նման զգացում ունենալ, դա ուրիշ բան: Իսկ այն գործառույթները, որոնք գտնվում են հանձնաժողովի գործառույթների շրջանակներում նորմալ է և պետք է օպտիմալ աշխատենք այդ ուղղություններով, որպեսզի հարաբերությունների կարգավորումը լինի այնպիսին, որ այն առանձնանա իր արդյունավետությամբ, իր առարկայականությամբ և հարցերի լուծարմամբ: Եվ ես համոզված եմ, որ մենք շատ լավ կաշխատենք»,– ասաց Վ. Բոստանջյանը:

Հանձնաժողովի նախագահը խոսելով Ազգային օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում ռեստորան և սաունա կառուցելու նախագծի մասին, նշեց, որ իրենք կմիանան այն խմբերին, ովքեր դեմ են արտահայտվում նման նախագծի իրականացմանը:

«Մշակույթի օջախները, որոնք նաև հոգևոր տիրույթ են, որևէ մեկը չի կարող դարձնել պարապ զբաղմունքի վայրեր: Եթե ընդդիմություն լինելու հանգամանքը մի պահ մի կողմ դնենք, ապա ինձ համար մեր մշակույթը, և առավել ևս հոգևոր հարստությունը այլ բարձրագույն արժեք է, և մենք պետք է այնպես աշխատենք, որ մեր երկրի համար կարևոր, առաջնային խնդիրների լուծման համար արժանավայել լուծումներ գտնենք: Եվ շատ բնական է ու տրամաբանական, որ մենք դեմ ենք լինելու արվեստը կենցաղային մակարդակի իջեցնելու ցանկացած նախաձեռնության»,– ասաց Վ. Բոստանջյանը:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System