ԻՊ-ն ստանձնել Է Մանչեսթրում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը
SOCIETY «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել Է բրիտանական Մանչեսթրում կատարված ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, որի հետեւանքով 22 մարդ Է զոհվել: Ահաբեկիչների համապատասխան տեսանյութը զետեղված Է սողիալական ցանցերում, ինչի մասին հայտնել Է «Ահբար Իրաք» իրաքյան ինտերնետ-պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պայթյունը տեղի Է ունեցել մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթր Արենա» մարզադաշտի համերգային հարթակի տոմսերի վաճառքի սրահում: Այդ րոպեներին ավարտվում Էր ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա Էր մի քանի հազար մարդ, նաև՝ մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ:
Ոստիկանությունը հայտարարել Է, որ կատարվածը դիտում Է որպես ահաբեկչական գործողություն:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
5
AraratBank Announces Change in Executive Leadership



