ԻՊ-ն ստանձնել Է Մանչեսթրում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել Է բրիտանական Մանչեսթրում կատարված ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, որի հետեւանքով 22 մարդ Է զոհվել: Ահաբեկիչների համապատասխան տեսանյութը զետեղված Է սողիալական ցանցերում, ինչի մասին հայտնել Է «Ահբար Իրաք» իրաքյան ինտերնետ-պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պայթյունը տեղի Է ունեցել մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթր Արենա» մարզադաշտի համերգային հարթակի տոմսերի վաճառքի սրահում: Այդ րոպեներին ավարտվում Էր ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա Էր մի քանի հազար մարդ, նաև՝ մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ:
Ոստիկանությունը հայտարարել Է, որ կատարվածը դիտում Է որպես ահաբեկչական գործողություն:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



