Yerevan, 23.April.2026,
00
:
00
BREAKING


Թուրքական հիստերիան խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

ANALYSIS

Հաջորդ  շաբաթ  Թուրքիայում  մեկնարկում  են  խորհրդարանական ընտրությունները:  Թերևս   միջազգային  հանրության  համար  նորություն  չէ  այն  փաստը,  որ  Թուրքիայում  միշտ  էլ  ընտրությունները  ընթանում  են  մի  շարք  օրինախախտումներով:

Հենց  այս  լույսի  ներքո  էր  օրերս  հեղինակավոր  New York  Times  պարբերականը «Թուրքիայի գլխին սև ամպեր են կուտակվում»  խորագրով  հոդված  հրապարակել,  որտեղ նշվում էր, որ Թուրքիայի վճռորոշ խորհրդարանական ընտրություններին բան չի  մնացել, այնպես որ՝ լարվածությունն աճում է, և նախագահ Ռ. Թ. Էրդողանի որոշ քննադատներ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հաղթանակը երաշխավորելու նպատակով նոր բռնաճնշումների մտավախություն ունեն:

Հոդվածում ուշադրություն է  հրավիրվում  այն հանգամանքին, որ ավելի քան տասը տարի որպես Թուրքիայի ղեկավար իշխանությունը կենտրոնացնելուց հետո, Էրդողանը կարող է իր երազանքի իրականացման շեմին լինել, այն է՝ փոփոխել Սահմանադրությունը, որպեսզի քաղաքական իշխանությունն ավելի շատ երկրի նախագահի ձեռքում կենտրոնանա, այլ ոչ թե վարչապետի: Նպատակների իրականացման համար անհրաժեշտ է 330 մանդատ, որպեսզի սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դրվեն: 2011թ. ընտրություններում ԱԶԿ-ն միայն 326 տեղ ստացավ:

Reuters  պարբերականի կողմից վերջերս անցկացված հարցումը փաստում է, որ ԱԶԿ-ին սատարողների թիվը նվազել է:

Էրդողանը երկար ժամանակ վախեցնում և համոզում էր թուրքական լրատվամիջոցներին, սակայն ահազանգող նոր ազդանշաններ հնչեցին, երբ Էրդողանին դուր չեկած հոդվածի համար դատական հայցեր ներկայացվեցին «Hurriyet Daily News»-ի խմբագիրների և կայքի դեմ: Դրան հաջորդեց Անկարայի դատախազի կոչը՝ արգելել մի քանի ընդդիմադիր լրատվամիջոցների աշխատանքը, որոնք կապ ունեն Ֆեթուլլա Գյուլենի հետ, ով Էրդողանի երբեմնի դաշնակցի էր, իսկ ներկայումս հակառակորդներ են: Լրագրողների  մոտ  մտավախություն կա, որ ընտրություններից առաջ հիմնական անկախ լրատվամիջոցները՝ «Hurriyet», «Zaman» պարբերականներն ու նրանց կից ընկերությունները փակելու և դրանց գույքն առգրավելու հրամաններ կլինեն:

Որպես  վերջաբան նշվում է, որ չնայած երկիրը նախկինում նույնպես կոշտ քաղաքական արշավների է տեսել, այս արշավն առավել արատավոր է: Թվում է, գերիշխում է մռայլ, վախ սերմանող տրամադրություն: Էրդողանն ավելի մեծ թշնամանք է արտահայտում, երբ ճշմարտությունն են ասում: Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ում Թուրքիայի այլ դաշնակիցներ պետք է նրան կոչ անեն հեռանալ այդ կործանարար ուղղուց:

Թուրքիայի նախագահը անպատասխան չթողեց հոդվածը: Նա  պատասխանել  է The New York Times  ամերիկյան պարբերականի քննադատությանը:  Պատասխանում նա մասնավորապես  հայտնել է. «Դա գրելով` դուք դուրս եք գալիս խոսքի ազատության սահմանից և միջամտում եք Թուրքիայի գործերին: Կարո՞ղ եք դա գրել ԱՄՆ-ի նկատմամբ: Նրանք դա թույլ չեն տա և նույն պահին կանեն՝ ինչ-որ պետք է»:

Նախագահ  Էրդողանի  պատասխանից  վստահորեն  կարելի է  հետևություն անել,  որ  ԱՄՆ-ն՝ հեղինակավոր  պարբերականի  շուրթերով,  անուղղակիորեն Անկարային հաղորդագրություն  էր ուղղարկել՝  ընտրություններին հնարավորինս  զեղծարարությունները  կանխելու  համար, ինչին հաջորդեց  էրդողանի պոռթկումը: Եվ  ո՞վ  է  խոսում  խոսքի  ազատությունից: Նման  պատասխանով էրդողանը, գուցեև,  նոր  սեպ  խրեց ԱՄՆ-Թուրքիա  հարաբերություններում, որը  հետագայում որևէ  հավելում  ունենալու  պարագայում կարող է  հանգեցնել  քաղաքական  լուրջ  հետևանքների:

Նարինե Մեհրաբյան

A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project