Տիգրան Կիրակոսյանը դարձել է սամբոյի Եվրոպայի չեմպիոն
SPORTՄինսկում մայիսի 19-ին մեկնարկեց Եվրոպայի սամբոյի առաջնությունը՝ մասնակցությամբ 26 երկիր ներկայացնող շուրջ 300 մարզիկ-մարզուհու:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, մրցումների առաջին օրը մեր մարզիկներից մարտական սամբոյի 57 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Սարգսյանը, ով ի դեպ ծառայում է Բանակի կենտրոնական մարզական ակումբում, արժանացավ բրոնզի մեդալի, իսկ մարզական սամբոյի 52 կգ ք/կ-ում վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը գերազանց անցկացրեց բոլոր գոտեմարտերը և հռչակվեց հին աշխարհամասի չեմպիոն: Ի դեպ, Տիգրանը եզրափակչում հաղթեց ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովին 5:0 հաշվով:
Մրցումները կավարտվեն մայիսի 21-ին:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



