Տիգրան Կիրակոսյանը դարձել է սամբոյի Եվրոպայի չեմպիոն
ՍՊՈՐՏՄինսկում մայիսի 19-ին մեկնարկեց Եվրոպայի սամբոյի առաջնությունը՝ մասնակցությամբ 26 երկիր ներկայացնող շուրջ 300 մարզիկ-մարզուհու:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, մրցումների առաջին օրը մեր մարզիկներից մարտական սամբոյի 57 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Սարգսյանը, ով ի դեպ ծառայում է Բանակի կենտրոնական մարզական ակումբում, արժանացավ բրոնզի մեդալի, իսկ մարզական սամբոյի 52 կգ ք/կ-ում վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը գերազանց անցկացրեց բոլոր գոտեմարտերը և հռչակվեց հին աշխարհամասի չեմպիոն: Ի դեպ, Տիգրանը եզրափակչում հաղթեց ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովին 5:0 հաշվով:
Մրցումները կավարտվեն մայիսի 21-ին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



