Արա Սաղաթելյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար
POLITICSԱզգային ժողովի աշխատակազմի ղեկավար է նշանակվել ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՕԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը: «Արա Սաղաթելյանն իմ վաղեմի ընկերն ու բարեկամն է: Վստահ եմ, որ նրա փորձն ու գիտելիքները բավարար են այդ պաշտոնում աշխատելու համար»,- ասաց Թովմասյանը:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր Հրայր Թովմասյանը, ով ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



