Արա Սաղաթելյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար
ՔԱՂԱՔԱԿԱՆԱզգային ժողովի աշխատակազմի ղեկավար է նշանակվել ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՕԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը: «Արա Սաղաթելյանն իմ վաղեմի ընկերն ու բարեկամն է: Վստահ եմ, որ նրա փորձն ու գիտելիքները բավարար են այդ պաշտոնում աշխատելու համար»,- ասաց Թովմասյանը:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր Հրայր Թովմասյանը, ով ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



