Նոութբուքի մեջ ռումբն ինքնաթիռում սոսկ ժամանակի հարց Է. ՄԱԿ
SOCIETYՄիավորված ազգերի կազմակերպության Հակաահաբեկչական կոմիտեում համոզված են, որ ծայրահեղականների կողմից ինքնաթիռներում նոութբուքերի եւ պլանշետների մեջ քողարկված պայթուցիկ սարքերի օգտագործումը փաստորեն անխուսափելի Է, եւ դա սոսկ ժամանակի հարց Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Հարցը պետք Է դնել ոչ թե չի կպատահի դա արդյոք, այլ երբ դա կպատահի»,- հայտարարել Է ՄԱԿ-ի Հակաահաբեկչական կոմիտեի գործադիր տնօրեն Ժան Պոլ Լաբորդը:
Այս հայտարարությունը հնչել Է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի եւ Եվրամիության իշխանությունները որոշել են չարգելել ահաբեկչական գործողությունների սպառնալիքի պատճառով ձեռնածանրոցում պլանշետների եւ նոութբուքերի փոխադրումը Եվրոպայից ԱՄՆ մեկնող չվերթերում:
Ավելի վաղ ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան ձեռնածանրոցում նոութբուքերի եւ պլանշետների փոխադրման արգելք են սահմանել այն ինքնաթիռներում, որոնք մեկնում են Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի՝ առավելապես մահմեդական բնակչությամբ երկրներից:
Լաբորդի կարծիքով՝ եվրոպական ավիաչվերթերում պայթյունների կազմակերպման սպառնալիքը շատ լուրջ Է: ՄԱԿ-ի Հակաահաբեկչական կոմիտեի ղեկավարը պարզաբանել Է, որ Եվրոպայի երկրների համար մեծ վտանգ են ներկայացնում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման այն զինյալները, որոնք Եվրոպա են վերադառնում Սիրիայից եւ Իրաքից:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
5
AraratBank Announces Change in Executive Leadership



