Նոութբուքի մեջ ռումբն ինքնաթիռում սոսկ ժամանակի հարց Է. ՄԱԿ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄիավորված ազգերի կազմակերպության Հակաահաբեկչական կոմիտեում համոզված են, որ ծայրահեղականների կողմից ինքնաթիռներում նոութբուքերի եւ պլանշետների մեջ քողարկված պայթուցիկ սարքերի օգտագործումը փաստորեն անխուսափելի Է, եւ դա սոսկ ժամանակի հարց Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Հարցը պետք Է դնել ոչ թե չի կպատահի դա արդյոք, այլ երբ դա կպատահի»,- հայտարարել Է ՄԱԿ-ի Հակաահաբեկչական կոմիտեի գործադիր տնօրեն Ժան Պոլ Լաբորդը:
Այս հայտարարությունը հնչել Է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի եւ Եվրամիության իշխանությունները որոշել են չարգելել ահաբեկչական գործողությունների սպառնալիքի պատճառով ձեռնածանրոցում պլանշետների եւ նոութբուքերի փոխադրումը Եվրոպայից ԱՄՆ մեկնող չվերթերում:
Ավելի վաղ ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան ձեռնածանրոցում նոութբուքերի եւ պլանշետների փոխադրման արգելք են սահմանել այն ինքնաթիռներում, որոնք մեկնում են Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի՝ առավելապես մահմեդական բնակչությամբ երկրներից:
Լաբորդի կարծիքով՝ եվրոպական ավիաչվերթերում պայթյունների կազմակերպման սպառնալիքը շատ լուրջ Է: ՄԱԿ-ի Հակաահաբեկչական կոմիտեի ղեկավարը պարզաբանել Է, որ Եվրոպայի երկրների համար մեծ վտանգ են ներկայացնում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման այն զինյալները, որոնք Եվրոպա են վերադառնում Սիրիայից եւ Իրաքից:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



