Խորհրդարանում մեկնարկել է ԱԺ նախագահի ընտրության քվեարկությունը
POLITICSԱզգային ժողովի նախագահի ընտրության քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի դահլիճին կից սրահում: Այս մասին Ազգային ժողովի նիստի ընթացքոքւմ հայտարարեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: «Ազգային ժողովի նախագահի ընտրության քվեարկությունը կմեկնարկի ժամը 15:15-ին և կշարունակվի մինչև 16:00-ն»,- նշեց Գագիկ Մելիքյանը:
Նա հայտնեց, որ քվեաթերթիկի վրա գրված են Ազգային ժողովի նախագահի երկու թեկնածուների անունները: Պատգամավորները պետք է համապատասխան վանդակի մեջ նշում կատարեն իրենց նախընտրած թեկնածուի անվան դիմաց:
Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջադրել է Արա Բաբլոյանի, իսկ «Ելք» դաշինքը՝ Էդմոն Մարուքյանի թեկնածությունը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



