Խորհրդարանում մեկնարկել է ԱԺ նախագահի ընտրության քվեարկությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆԱզգային ժողովի նախագահի ընտրության քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի դահլիճին կից սրահում: Այս մասին Ազգային ժողովի նիստի ընթացքոքւմ հայտարարեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: «Ազգային ժողովի նախագահի ընտրության քվեարկությունը կմեկնարկի ժամը 15:15-ին և կշարունակվի մինչև 16:00-ն»,- նշեց Գագիկ Մելիքյանը:
Նա հայտնեց, որ քվեաթերթիկի վրա գրված են Ազգային ժողովի նախագահի երկու թեկնածուների անունները: Պատգամավորները պետք է համապատասխան վանդակի մեջ նշում կատարեն իրենց նախընտրած թեկնածուի անվան դիմաց:
Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջադրել է Արա Բաբլոյանի, իսկ «Ելք» դաշինքը՝ Էդմոն Մարուքյանի թեկնածությունը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



