Լագարդը պատրաստ Է երկրորդ ժամկետով շարունակել աշխատանքը ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնում
INTERNATIONAL NEWSԱրժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդը պատրաստ Է այդ կազմակերպության ղեկավարի պաշտոնում աշխատանքը շարունակել այն բանից հետո, երբ 2016 թվականի հուլիսին կլրանա նրա ներկայիս հնգամյա մանդատը:
«Ես, իհարկե, գիտակցում եմ, որ ԱՄՀ-ի անդամների ներկայիս տարեկան ժողովը կարող Է վերջինը լինել ինձ համար, բայց դա որոշելու եմ ոչ թե ես, այլ անդամները: Ես կատարել եմ իմ աշխատանքը, ջանացել եմ այն անել լավագույն կերպով; Ես պատրաստ եմ շարունակել աշխատանքը, բայց դա ինձանից չի կախված»,-ասել Է նա լրագրողներին:
Հիշեցնենք, որ Լագարդն ԱՄՀ գալուց առաջ զբաղեցնում Էր Ֆրանսիայի ֆինանսների նախարարի պաշտոնը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



