Լագարդը պատրաստ Է երկրորդ ժամկետով շարունակել աշխատանքը ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդը պատրաստ Է այդ կազմակերպության ղեկավարի պաշտոնում աշխատանքը շարունակել այն բանից հետո, երբ 2016 թվականի հուլիսին կլրանա նրա ներկայիս հնգամյա մանդատը:
«Ես, իհարկե, գիտակցում եմ, որ ԱՄՀ-ի անդամների ներկայիս տարեկան ժողովը կարող Է վերջինը լինել ինձ համար, բայց դա որոշելու եմ ոչ թե ես, այլ անդամները: Ես կատարել եմ իմ աշխատանքը, ջանացել եմ այն անել լավագույն կերպով; Ես պատրաստ եմ շարունակել աշխատանքը, բայց դա ինձանից չի կախված»,-ասել Է նա լրագրողներին:
Հիշեցնենք, որ Լագարդն ԱՄՀ գալուց առաջ զբաղեցնում Էր Ֆրանսիայի ֆինանսների նախարարի պաշտոնը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



