Ամերիկացի ֆիզիկոսներն ստեղծել են առաջին «խոսող» թուղթը
SOCIETYԱմերիկացի գիտնականներն ստեղծել են առաջին ճկուն եւ հարթ նյութը, որը կարող Է մեխանիկական տատանումները կերպափոխել Էլեկտրականության կամ արտաբերել հնչյուն, ինչը ճանապարհ Է բացում առաջին «խոսող» թերթերի, «երգող» դրոշների եւ «լրտեսական» պիջակների ստեղծման համար: Այդ մասին ասված Է Nature Communications հանդեսում հրապարակված հոդվածում:
«Պատկերացրեք թերթ, որի Էջերում միկրոֆոններ եւ բարձրախոսներ են ներսարված: Փաստորեն, կարելի Է ստեղծել համար, որը կարող Է շփվել ընթերցողի հետ, լսել նրան եւ պատասխանել նրա հարցերին: Ապագայում մեր նյութը կարող Է փոխարինել սովորական սյունակներին, որոնք մեծ չափեր ունեն եւ սնուցման հզոր աղբյուր են պահանջում»,- հայտարարել Է Նելսոն Սեփուլվեդան Իստ Լենսինգի (ԱՄՆ) Միչիգանի համալսարանից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



