Ամերիկացի ֆիզիկոսներն ստեղծել են առաջին «խոսող» թուղթը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկացի գիտնականներն ստեղծել են առաջին ճկուն եւ հարթ նյութը, որը կարող Է մեխանիկական տատանումները կերպափոխել Էլեկտրականության կամ արտաբերել հնչյուն, ինչը ճանապարհ Է բացում առաջին «խոսող» թերթերի, «երգող» դրոշների եւ «լրտեսական» պիջակների ստեղծման համար: Այդ մասին ասված Է Nature Communications հանդեսում հրապարակված հոդվածում:
«Պատկերացրեք թերթ, որի Էջերում միկրոֆոններ եւ բարձրախոսներ են ներսարված: Փաստորեն, կարելի Է ստեղծել համար, որը կարող Է շփվել ընթերցողի հետ, լսել նրան եւ պատասխանել նրա հարցերին: Ապագայում մեր նյութը կարող Է փոխարինել սովորական սյունակներին, որոնք մեծ չափեր ունեն եւ սնուցման հզոր աղբյուր են պահանջում»,- հայտարարել Է Նելսոն Սեփուլվեդան Իստ Լենսինգի (ԱՄՆ) Միչիգանի համալսարանից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



