Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Ես մեղավոր չեմ, որ ես եմ վայելում հայտնի լինելու բերկրանքը և ոչ թե դուք. Էլեն Ասատրյան

PHOTO

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Էլլեն Ասատրյանն, ով այս շրջանում նկարահանվում է «Առաջնորդները» հեռուստասերիալում:

-Էլեն, նախ կխնդրեմ պատմեք, թե ինչպե՞ս հայտվեցիք հեռուստադաշտում:

- Մասնագիտությամբ դերասանուհի չեմ, սովորում եմ Սլավոնական համալսարանի վերջին կուրսում՝ ապագա գիտաշխատող եմ: Իսկ հեռուստատեսություն հայտնվեցի շատ պատահական: Նախորդ տարի ընկերներիցս մեկը լուսանկարս ցույց է տվել «Աբելի քույրը» սերիլաի անձնակզմին, որոնք հավանել էին ինձ ու հրավիրել քասթինգի: Շատ արդարացիորեն փորձարկում իրականցվեց, որի արդյունքում ես ընտրվեցի: «Առաջնորդներում» եւս շատ պատահական սկսեցի նկարահանվել: Նրանք նոր դերասանուհի են փնտրելիս եղել, որի ժամանակ էլ մտերիմ ընկերուհիս՝ Ժաննա Բուտուլյանը, ցույց է տվել իմ լուսանկարն ու անմիջապես ինձ հավանել են:

Похожее изображение

-Չունենալով դերասանական փորձ ու գիտելիքներ՝ ինչպե՞ս կարողացաք հաղթահարել մասնագիտական խնդիրները:

-   Իհարկե,  սկզբում դժվարություններ եղան, ավելին՝ իմ խաղընկերներից եղան մարդիկ, ովքեր փորձեցին ինձ կոտրել, բայց փոխարենը, ես ունեցա շատ ընկերներ, որոնցից շատ բաներ սովորեցի: Նրանց թվում հատկապես ուզում եմ առանձնացնել Գուրգեն Սարգսյանին, ով «Աբելի քույրը» սերիալի ռեժիսորն էր, նա ինձ իսկապես շատ-շատ է օգնել ու սատարել, նա այն մարդկանցից է, ումից բացասական կարծիք լսելով՝ ուրախացել եմ, քանի որ իմ մեջ պոտենցիալ տեսնելով՝ փորձեց զարգացնել: Այսօր, հետ նայելով անցածս աշխատանքներին, մտածում եմ, որ հիմա այլ կերպ կանեի դրանք, իսկ սա նշանակում է, որ այս ընթացքում փորձել եմ հղկվել: Իհարկե, մեծ բացթողում է համապատասխան կրթություն չունենալը, բայց, ըստ իս, տաղանդը ի վերուստ է տրվում: Ի դեպ՝ մայրս՝ Աիդա Ասատրյանը, երկար տարիներ թատրոնի դերասանուհի է եղել, աշխատել է Հ. Պարոնյանի անվան թատրոնում՝ Կարպ Խանչվանքյանի խմբում, բայց հետագայում ինձ մեծացնելու պատճառով թողել է աշխատանքը: Կարծում եմ՝ Աստծո գործերն անքննելի են, ես էլ մայրիկիցս ժառանգել եմ սերը այս ոլորտի նկատմամբ: Ի դեպ՝ հավելեմ նաեւ, որ ապագայում մտադրություն ունեմ ընդունվել նաեւ ԵԹԿՊԻ, որպեսզի ավելի վստահ քայլեմ այս ոլորտում:

-Էլեն, բացի հեռուստասերիալից, ի՞նչ այլ առաջարկներ ու ծրագրեր ունեք:

- Այս ընացքում շատ առաջարկներ ունեցա, բայց, ինչպես հայտնի է, մի փոքր դժվար է մի քանի նախագծերում համատեղ աշխատելը: Հիմա նոր ծրագրի մտքեր կան, կարծում եմ՝ հետաքրքիր աշխատանքներ են սպասվում: Մանրամասներ չեմ ուզում հայտնել այդ առաջարկներից, միայն նշեմ, որ հավանական է, որ հաջորդ նախագիծը, որտեղ կներկայանամ, սիթքոմ կլինի:

-Հայտնի մարդիկ հաճախ են քննադատությունների կենտրոնում հայտնվում: Դուք եւս, կարծես թե,  բացառություն չեղաք: Վերջերս Ձեր լուսանկարը մեծ տարածում գտավ, որն ուղեկցվեց ընդհուպ մինչեւ վիրավորական մեկնաբանություններով: Կրկին մեզ հետ զրույցում դուք հայտնեցիք, որ կգտնեք այդ նյութը տարածողին: Ի վերջո, դա ստացվե՞ց Ձեզ մոտ:

-  Այս հարցի շուրջ երկար մտածելուց հետո հասկացա, որ այդ թեման ուղղակի պետք է շրջանցել: Ինձ պետք չէ իմանալ, թե ով էր դրա հետեւում կանգնած, միայն մի բան կասեմ՝ մեր երկրում կարծրատիպ կա, եթե աղջիկը գեղեցիկ է ու հաջողակ, ապա նա իր հաջողություններին չի հասել մաքուր ճանապարհով: Ես բոլոր վատ մեկնաբանություն գրողներին ուզում եմ ասել՝ հարգելի տղամարդիկ, կանայք, մայրեր, Ձեզ սազական չէ նման անպարկեշտ մեկնաբանություններ գրելը, բացի այդ, փորձեք ընդունել, որ ինչ-որ մեկը կարող է հաջողակ լինել եւ դրան հասնել մաքուր ճանապարհով: Ես մեղավոր չեմ, որ ես եմ վայելում հայտնի լինելու բերկրանքը եւ ոչ թե դուք: Ես շատ հպարտ եմ, որ 21 տարեկանում կարողանում եմ նկարահանվել արդեն երկրորդ սերիալում, եւ Փառք Աստծո, առաջարկներս դեռեւս շարունակվում են, սա նշանակում է, որ ես տեղ ունեմ:

-Ի՞նչն եք համարում Ձեր հաջողության գրավականը:

- Իմ հաջողության գրավականն իմ անկեղծությունն է: Հեռուստադիտողի հետ պետք է միշտ անկեղծ լինել՝ մի կողմ թողնելով ձեւականությունները:

-Էլեն, ընտրյալ ունե՞ք:

- Ներկա պահին իմ սիրտն ազատ է եւ մոտակա ժամանակներում չեմ էլ պլանավորում սիրելի ունենալ, քանի որ ուզում եմ հիմա կենտրոնանալ աշխատանքիս վրա:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League