Yerevan, 11.April.2026,
00
:
00
BREAKING


Ամերիկացի փորձառու լրագրող Դեն Գիլմորը խորհուրդ է տալիս չվախենալ ձախողումներից

INTERNATIONAL NEWS

Մեդիայի և ձեռներեցության ամերիկացի մասնագետ, լրագրող, դասախոս Դեն Գիլմորը լրատվության ոլորտում նորարարական մոտեցումների ջատագովն է, ինչը կարող է արտահայտվել հետաքրքիր գաղափար կրող ստարտափերի հիմնադրմամբ: Այս մասին «Թումո» ստեղծարար կենտրոնում դասախոսություն վարեց ամերիկացի հյուրը, ով Հայաստան է ժամÕ �նել «Լրագրողներ հանուն ապագայի» կազմակերպության հրավերով` ԱՄՆ պետքարտուղարության հասարակայնության հետ կապերի գրասենյակի աջակցությամբ: Օրերս Երևանում կայացավ Դեն Գիլմորի «Մեդիակտիվ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:

Դեն Գիլմորի դիտարկմամբ` ստարտափների հիմնումը լրագրության ապագայի մի մասն է, որի հիմքերն այսօր արդեն դրվել են Արևմուտքում: Նա խոսեց Սթիվ Ջոբսի և Բիլ Գեյթսի` Սիլիկոնային հովտի ծովահենների մասին` նշելով, որ չնայած նրանք երկուսն էլ դուրս են մնացել համալսարանից, բայց ապագան տեսնելու յուրահատուկ ունակություն են ունեցել: «Ստարտափի դեպքում ամեն ինչ անորոշ է, հստակ ոչինչ չկա: Այն դպրոցի ճիշտ հակառակն է, որտեղ դուք ամեն օր գիտեք` ձեզ հետ ինչ է կատարվելու, ինչ ժամանակացույցով եք սովորելու: Այն մարդիկ, ում անորոշությունն անհարմարության մեջ է դնÕ �ւմ, չեն կարող ստարտափում աշխատել, նրանք, ովքեր անորոշությունը հետաքրքիր են համարում, հնարավոր է, որ այս մշակույթում հաջողության հասնեն»,-ասաց ամերիկացի լրագրողը` կոչ անելով չվախենալ ռիսկերից և հաճույք ստանալ անգամ ձախողումներից, որոնցից ավելի շատ հնարավոր է սովորել, քան հաջողություններից:

Գիլմորը ներկաներին պատմեց, թե ինչպես մի օր էլ ինքը, լինելով հաջողակ լրագրող, ստեղծեց իր առաջին ստարտափն ու ձախողվեց: «Ես թերթի լրագրող էի, քսան տարուց ավելի աշխատում էի թերթում` այն ժամանակ, երբ թերթերը դեռևս կարևոր դեր ունեին: Իմ թերթը Սիլիկոնային հովտում էր, ուր այս հրաշալի տեխնոլոգիաներն էին մշակվում: Ես սյունակ էի վարում բիզնեսի ու տեխնոլոգիաների, ինչպես նաև դրանց վերաբերյալ քաղաքականության մասին: Իմ աշխատանքը հրաշալի էր ինձ համար,  և լավ էլ վարձատրվում էի: Բայց անընդհատ մտածում էի այն մասին, թե ինչ տեղի կունենա, երբ տեխնոլոգիան երը զարգանան: Այդպիսով, ես դարձա առաջին լրագրողներից, ովքեր բլոգ էին վարում: Ես խոսում եմ 1999 թվականի մասին, երբ դեռ նոր էր այդ մշակույթը ձևավորվում: Դա լավ հնարավորություն էր կապ հաստատել ընթերցողների հետ, ովքեր ավելին գիտեին, քան ես, ինչը տրամաբանական էր, և նրանք ուրախ էին ինձ հետ կիսվել իրենց գիտելիքներով»,-հիշեց լրագրողը: Այնուհետև Սիլիկոնային հովտի խոշոր ձեռնարկատերերը նրան խորհուրդ տվեցին հիմնել սեփական ընկերությունը, որը, ըստ Գիլմորի, նշանակում էր թողնել ամեն ինչ ու ցած նետվել ժայռից, ինչն էլ նա արեց: «Ես գնացի ու ժայռից ցած նեÕ �վեցի, Սան Ֆրանցիսկոյի տարածքում քաղաքացիների լրագրության գաղափարի շուրջ ստարտափ հիմնեցի, որի ձախողումը կատարյալ էր, այն սարսափելի վատ փորձ էր մեզ համար: Ինչ սխալ հնարավոր էր` արեցի, որոնցից շատ բաներ եմ սովորել»,-ընդգծեց բանախոսը` հավելելով, որ իր քաղած դասերից ամենակարևորը մարդկանց հետ ազնիվ լինելն ու մեկ գործի վրա կենտրոնանալն է: «Պետք է մարդկանց հետ միանգամայն ազնիվ լինել, ես երկար նամակ գրեցի, և դրեցինք մեր կայքում այն օրը, երբ մեր ստարտափը վաճառեցինք այլ ընկերության: Դա շատ դժվար էր ինձ համար, փաստորեն ես նրանց ասում էի, թե ինչպ ես եմ ձախողել գործը: Ընկերությունը, որ գնեց մեր ստարտափը, մի քանի տարի անց ևս ձախողվեց»,-պատմեց Գիլմորը: Նրա խոսքով` մի քանի տարի անց նա դարձավ մեկ այլ ստարտափի համահիմնադիր, որը բավական հաջողություններ գրանցեց: «Այս մեկի գործերն ավելի լավ գնացին, պատճառներից մեկն էլ այն էր, որ ես չէի ղեկավարում այդ ընկերությունը, մենք ի վերջո խոոշոր շահույթով վաճառեցինք մեր ստարտափը: Ես սովորել եմ, որ ստարտափում պետք է շատ կենտրոնանալ աշխատանքի վրա, չի կարելի միաժանանակ տարբեր բաներ անել, որոնք հստակորեն չեն առնչվում հիմնական աշխատանքի հետ»,-ասաց փորձագետը:

Դեն Գիլմորի համոզմամբ` ներկայում շատ քիչ ռեսուրսներով հնարավոր է հիմնել ընկերություն, կատարել ներդրումներ ու անգամ ձախողվելու դեպքում չհանձնվել և նորերը ձեռնարկել: «Ես զարմանալիորեն լավատեսորեն եմ տրամադրված լրագրության ապագային: Կամաց-կամաց նոր երևույթներ են ի հայտ գալիս, որոնք հրաշալի են»,-նշեց Գիլմորը` բերելով այդպիսի մի քանի օրինակներ, ինչպիսին են  Buzzfeed, News Deeply հարթակները: Վերջինը տարբեր թեմաների շուրջ առանձին կայք է ստեղծում և բազմակողմանի փորձագիտական կարծիք հավաքում:

Գիլմորը խորհուրդ տվեց ստարտափ հիմնելիս հաշվի առնել շուկայի պահանջները, ինքդ քեզ հարց ուղղել, թե ում է այն պետք, բացի քեզանից: «Երբ ես աշխատում էի ուսանողների հետ ստարտափի թեմայի շուրջ, նրանք ասում էին, որ բոլորն էլ ուզում են այն, ինչ ես եմ ուզում, բայց ես ուղարկում էի նրանց իրենց սպառողների հետ հարցարզրույցների, քանի որ եթե իրենց շուկան չեն ճանաչում, դժվար է կայուն բիզնես ստեղծելը»,-ավելացրեց մեդիա փորձագետը:

Գիլմորն իր գրքերից մեկում ի հայտ է բերել «լրագրողական էկոհամակարգ» եզրույթը, որը յուրահատուկ դրսևորում ունի: Ըստ նրա` այդ առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ավանդական մեդիայի կողքին լրատվություն ստեղծելու գործառույթը հավասարաչափ, գուցե ավելի լավ սկսել են կատարել քաղաքացիական հասարակության բաղադրիչներ հանդիսացող հասարակական կազմակերպությունները: «Մարդու իրավունքները խորությամբ ուսումնասիրում է ոչ թե ավանդական լրատվամիջոցը, օրինակ The New York Times-ը, այլ դրանով ավելի հաջող զբաղվում են Human rights watch-ի մասնագետները: Իմ կարծիք ով` նրանց կատարածը իսկական լրագրություն է, քանի որ իրենք իրենց կարծիքն ունեն, և նրանց աշխատանքը հրաշալի է»,-նկատեց փորձագետը` հավելելով, որ ներկայում լրատվական բովանդակություն կարող է ստեղծել յուրաքանչյուրը, ով սմարթֆոն ունի:

Մասնագետը նաև հայտնեց իր մտահոգությունն այն առնչությամբ, որ կառավարություններն ու ինտերնետային ծառայություններ մատուցող ընկերությունները սկսում են վերահսկել ինտերնետը ու մարդկանցից խլել վերահսկելու ազատությունը:  «Ես խոսում եմ Գուգլի, Ֆեյսբուքի մասին, որոնք ահռելի հսկողություն են իրականացնում: Նրանք են որոշում` ինչպես կարող ենք խոսել, ինչ կարող ենք գտնել օնլայն»,-ասաց Դեն Գիլմորը` խնդրելով ներկաներին մտածել դրա շուրջ: Նա նաև նշեց, որ նախանձում է երիտասարդներին, ովքեր ներկայիս արագ փոփոխվող աշխարհում դառնալու են լրագրությÕ �ն ապագան:

Մասնագետը պատասխանեց նաև ներկաների հարցերին, իսկ նրանցից երեքն արժանացան «Մեդիակտիվ» գրքին:

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding