Կիեւն ընդլայնել Է պատժամիջոցների ենթարկված ՌԴ-ի ֆիզիկական եւ իրավական անձանց ցուցակը
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել Է ՌԴ-ի ֆիզիկական եւ իրավական այն անձանց ընդլայնված ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել: Այդ մասին հայտնել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով նախագահի ստորագրած հրամանագիրը, որով նա հաստատել Է Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) համապատասխան որոշումը:
«Պետության ղեկավարը գործողության մեջ Է դրել «Անհատական տնտեսական եւ այլ սահմանափակիչ միջոցների (պատժամիջոցների) կիրառման մասին ԱԱՊԽ-ի ապրիլի 28-ի որոշումը»,-նշել են նախագահական վարչակազմում:
Սահմանափակումները սահմանվել են մեկ տարի ժամկետով: Այս անգամ պատժամիջոցների ենթարկված ֆիզիկական անձանց ցուցակը բաղկացած Է 1228, իսկ իրավական անձերինը՝ 468 մարդուց:
Ցուցակը համալրել են Պետդումայի մի շարք պատգամավորներ, լրագրողներ, Սահմանադրական դատարանի դատավորներ:
Մայիսի 16-ին Կիեւը նաեւ Ուկրաինայում արգելել Է ռուսաստանյան «ՎԿոնտակտե» եւ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



