Կիեւն ընդլայնել Է պատժամիջոցների ենթարկված ՌԴ-ի ֆիզիկական եւ իրավական անձանց ցուցակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել Է ՌԴ-ի ֆիզիկական եւ իրավական այն անձանց ընդլայնված ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել: Այդ մասին հայտնել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով նախագահի ստորագրած հրամանագիրը, որով նա հաստատել Է Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) համապատասխան որոշումը:
«Պետության ղեկավարը գործողության մեջ Է դրել «Անհատական տնտեսական եւ այլ սահմանափակիչ միջոցների (պատժամիջոցների) կիրառման մասին ԱԱՊԽ-ի ապրիլի 28-ի որոշումը»,-նշել են նախագահական վարչակազմում:
Սահմանափակումները սահմանվել են մեկ տարի ժամկետով: Այս անգամ պատժամիջոցների ենթարկված ֆիզիկական անձանց ցուցակը բաղկացած Է 1228, իսկ իրավական անձերինը՝ 468 մարդուց:
Ցուցակը համալրել են Պետդումայի մի շարք պատգամավորներ, լրագրողներ, Սահմանադրական դատարանի դատավորներ:
Մայիսի 16-ին Կիեւը նաեւ Ուկրաինայում արգելել Է ռուսաստանյան «ՎԿոնտակտե» եւ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



