Հունիսի 18–ին Հայաստանի 10 համայնքում գյուղապետ կընտրեն
POLITICSԱրագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքում հունիսի 18–ին կկայանան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Արտահերթ ընտրություններ նշանակելու պատճառը նախկին գյուղապետի՝ 1959 թ. ծնված Ներսես Ավագյանի մահվան փաստն էր: Վերջինս Սաղմոսավանի գյուղապետի պաշտոնն էր զբաղեցնում գրեթե 20 տարի՝ 1999 թ.–ից:
Թեկնածուների գրանցման փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետ է սահմանվել մայիսի 24–28–ը: Գրանցումը կկատարվի մայիսի 28–30–ն ընկած ժամանակահատվածում:
Բացի Սաղմոսավանից տեղական ինքնակառավարման ընտրություններ են նշանակված նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերում: Նշված մարզերում ՏԻՄ ընտրությունների թեկնածուների գրանցման ժամկետն արդեն սկսված է և կտևի մինչև մայիսի 19–ի ժամը 18:00–ը: Այս պահի դրությամբ առաջադրված թեկնածուներ դեռ չկան:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



