Հունիսի 18–ին Հայաստանի 10 համայնքում գյուղապետ կընտրեն
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքում հունիսի 18–ին կկայանան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Արտահերթ ընտրություններ նշանակելու պատճառը նախկին գյուղապետի՝ 1959 թ. ծնված Ներսես Ավագյանի մահվան փաստն էր: Վերջինս Սաղմոսավանի գյուղապետի պաշտոնն էր զբաղեցնում գրեթե 20 տարի՝ 1999 թ.–ից:
Թեկնածուների գրանցման փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետ է սահմանվել մայիսի 24–28–ը: Գրանցումը կկատարվի մայիսի 28–30–ն ընկած ժամանակահատվածում:
Բացի Սաղմոսավանից տեղական ինքնակառավարման ընտրություններ են նշանակված նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերում: Նշված մարզերում ՏԻՄ ընտրությունների թեկնածուների գրանցման ժամկետն արդեն սկսված է և կտևի մինչև մայիսի 19–ի ժամը 18:00–ը: Այս պահի դրությամբ առաջադրված թեկնածուներ դեռ չկան:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



