Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Օբսիդիանի սարերը, հանքավայրով զբաղվող ընկերության մեկնաբանությունը և գեներալի «թափը». «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր թերթի մայիսի 12–ի համարում տպագրել էինք «Գեներալը հարյուրավոր տոննաներով օբսիդիան է «յուրացնում» առանց թույլտվության» վերնագրով նյութը, որում, մասնավորապես, ասված էր.

««Փաստի» տեղեկություններով` «Արթվան» ՍՊԸ–ն, որը պատկանում է ԱԺ պատգամավոր, գեներալ Միհրան Պողոսյանի գեներալ քեռուն` Գրիշա Հարությունյանին, անօրինական ճանապարհով հարյուրավոր տոննաներով սև, թափանցիկ օբսիդիան է տեղափոխել Արագածոտնի մարզի Արագածավանի օբսիդիանի հանքերից:

Բանն այն է, որ այդ ՍՊԸ–ին Էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հրամանով այս տարվա հունվարի 20–ին թույլատրվել է երկրաբանական ուսումնասիրությունների իրավունք` երկու տարով...

Բայց ոչ ոք ընդերքօգտագործման իրավունք չի տվել: Սակայն գեներալն արդեն ամբողջ այդ լեռը քանդել ու օբսիդիանը հարյուրավոր տոննաներով տեղափոխում է Երևան և պահեստավորում:

«Փաստի» տվյալներով` ապրիլին այս ՍՊԸ–ն 140 տոննա օբսիդիան է արտահանել Չինաստան, 100 տոննա էլ` մայիսին: Ի՞նչ իրավունք, ի՞նչ բան:

«Տոննաներով կրում են ու կրում, նրանք արտոնյալ են, նրանց դեմ խաղ չկա»,– ասաց մեր զրուցակիցը»:

Մեր թղթակիցները մեկնեցին Արագածոտնի մարզ, և ահա թե ինչ պարզվեց:

Արագածոտնի մարզի Արագածավան գյուղը Երևանից մոտ 90 կմ հեռավորության վրա է գտնվում: Գյուղից ընդամենը 10 կմ հեռավորության վրա էլ գտնվում են Արտենիի օբսիդիանի հանքերով լի սարերը: Եվ չնայած, այդ սարեր տանող ճանապարհի վրա երկու տեղ սևով սպիտակի վրա գրված է, որ օբսիդիանի հանքավայրի ապօրինի քանդումն ու տեղափոխումը քրեորեն պատժելի արարք է, բայց միևնույն է, այն թե նախկինում, թե հիմա և՛ քանդվում, և՛ տեղափոխվում է: Ու թեև հանքով «զբաղվող» ընկերության սեփականատերերը փոխվել են, սակայն մոտեցումը կարծես թե նույնն է մնացել: Ի դեպ, հանքավայրի շահագործմամբ զբաղվող «Արթվան» ՍՊԸ–ի նախկին ղեկավարության մասով գործ կա հարուցված, որը դեռ չի ավարտվել, որի շրջանակներում ժամանակ առ ժամանակ բացատրության համար քննիչները հրավիրում են նաև Արագածավանի համայնքապետին: Այնպես որ հանքի շահագործման օրինականությունը պարզելը թողնելով համապատասխան պետական կառույցներին, ընդամենը ներկայացնում ենք այն փաստերը, թե ինչ տեսանք հանքում:

Ի դեպ, մեր հետաքննության արդյունքում պարզեցինք, որ այդ հանքում աշխատողների հիմնական մասն այլ վայրերից են գալիս: Գյուղի բնակիչները չգիտեին նաև, թե նրանք ովքեր ու որտեղից են կամ օրական ինչքան հանքաքար է քանդվում ու տեղափոխվում:

Հանքի շահագործման մասին չգիտեր նաև Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանը: «Փաստի» հետ զրույցում նա ասաց, որ թեև իրենք «Արթվան» ՍՊԸ–ին թույլատրել են հանքում ուսումնասիրություն կատարել, սակայն տեղեկություն չունեն այն մասին, թե ուսումնասիրությունից բացի ուրիշ ինչով է զբաղված ընկերությունը:

«Փաստորեն մենք տվել ենք երեք տեղամասերի ուսումնասիրության թույլտվություն և կարծում եմ, որ այդ թույլտվության հիման վրա ուսումնասիրություն են կատարում: Իսկ այն տեղեկությունը, որ հանքավայրից հանքանյութ է տարվում, ես անկեղծ ասած տեղեկություն չունեմ»,– ասաց Ա. Պապիկյանը:

Համայնքապետը նաև նշեց, որուսումնասիրություն իրականացնելու կարգին ու վերահսկողությանը հետևելը ոչթե իրենց, այլ՝Բնապահպանությանև Էներգետիկայիուբնականպաշարների նախարարությունների գործն է, ուստի այդ գերատեսչությունները պետք է օրինականությանը վերաբերող հարցերին հետևեն:

Նա նաև տեղեկացրեց, որ Արագածոտնի մազպետը նույնպես տեղյակ է այն մասին, որ համայնքապետարանը «Արթվան» ՍՊԸ–ին Արտենիի օբսիդիանի հանքի ուսումնասիրության թույլտվություն է տվել: Ավելին, հարցի քննարկմանը իրենից բացի ներկա են եղել «Արթվան» ՍՊԸ–ի տնօրեն Ա. Բաղդասարյանը և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ–ի մասնագետ Զ. Զուռնաչյանը, ավագանու անդամներ և գյուղի բնակիչներ:

Հանրային քննարկումների արձանագրությունում ասվում է, որ այդ աշխատանքներն իրականացվելու են համայնքի 5 հա վարչական տարածքում, մակերեսային լեռնային փռվածքների միջոցով: Աշխատանքների իրականացման ընթացքում կպահպանվեն գործող բոլոր բնապահպանական նորմերը: Ընկերության տնօրենն էլ խոստացել է, որ կբացվեն աշխատատեղեր, ինչը կնպաստի համայնքի սոցիալ–տնտեսական զարգացմանը: Բայց ինչպես տեսնում եք, ոչ գյուղում աշխատատեղեր են բացվել, ոչ էլ ուսումնասիրություններն են մակերեսային լեռնային փռվածքների շրջակայքում իրականացվում: Ընդհակառակը, սարի շատ հատվածներ արդեն չկան, իսկ մյուս մասն էլ մոտ ապագայում չի լինի:

Մեր հարցերին, թե հանքն օրինական, թե անօրինական է շահագործվում, ընկերության ներկայացուցիչ Հայկ Սմբատյանն ասաց, որ հանքի երկրաբանական ուսումնասիրությունը ենթադրում է նաև հանքի հանքանյութի փորձնական արդյունահանում, որն էլ իրականացվում է իրենց կազմակերպության կողմից: Նա թեև հերքեց մեր այն տեղեկությունը, թե օրական մոտ 100 տոննա օբսիդիան է արդյունահանվում և Երևան տեղափոխվում, սակայն չհերքեց տեղեկությունը, որ ընկերությունը օբսիդիանի բավականին մեծ խմբաքանակ արդեն հասցրել է արտահանել Չինաստան: Հարցին, թե ինչպես է ընկերությանը հաջողվել ուսումնասիրության նպատակով արդյունահանված օբսիդիանը Չինաստան արտահանել, Հ. Սմբատյանը պատասխանեց.

«Այն հանքի համար, որի համար հանքի երկրաբանական ուսումնասիրության լիցենզիա ենք ստացել, լիցենզիայի պայմաններում և աշխատանքային ծրագրում սահմանված է, որ մենք փորձնական արդյունահանման նպատակով իրավունք ունենք 200 խորհանարդ մետր օբսիդիանի հանքաքար արդյունահանել: Եվ Չինաստան արտահանած օբսիդիանն այդ եղանակով արդյունահանած օբսիդիանն է եղել»:

Նա նաև ասաց, որ այս ընթացքում իրենք որևէ հարկ չեն վճարել, քանի որ հանքի ուսումնասիրությունից ու օբսիդիանի արտահանումից մինչ օրս չի լրացել հարկային հաշվետվություն ներկայացնելու ժամկետը: Եվ հունիսին, այսինքն՝ առաջիկա հաշվետու ժամանակաշրջանում կարող ենք տեղեկություն ստանալ, թե այդ «գործարքից» ընկերությունը որքան հարկ է վճարել պետբյուջե:

Մեր զրուցակիցը հրաժարվեց ասել, թե արդյունահանված և Չինաստան ուղարկված հանքանյութի մեկ կիլոգրամն ինչ գնով է վաճառվել, նշելով, որ դա բիզնես գաղտնիք է: Բայց մեր տեղեկություններով 1 տոննա օբսիդիանի գինը չինական շուկայում տատանվում է 1600–ից 1800 դոլարի սահմաններում: Ի դեպ, 1 խ/մ մետր օբսիդիանի տեսակարար կշիռը մոտ 2200 կգ է, այսինքն՝ 2,2 տոննա:

Ստացվում է, որ հանքի ուսումնասիրության ընթացքում փորձնական արդյունահանման և արտահանման ժամանակ ընկերությունն իրավունք ունի 440 հազար կգ կամ 440 տոննա օբսիդիան արդյունահանել ու արտահանել: Եվ եթե այս թիվը բազմապատկում ենք մեկ տոննայի նվազագույն շուկայական գնով՝ 1600 դոլարով, ապա ստացվում է, որ 1 խ/մ օբսիդիանի միայն փորձնական արդյունահանումից ընկերությունը կարող է 704 հազար դոլարի եկամուտ ստանալ: Եվ եթե իսկապես ընկերությանը թույլատրվել է 200 խ/մ օբսիդիան արդյունահանել և վաճառել, ապա ամենապարզ հաշվարկները ցույց են տալիս, որ վաճառքից գոյացած նվազագույն գումարը 140 մլն 800 հազար է: Մնացած հաշվարկները թողնելով պատկան կառույցներին, ընդամենը փաստենք, որ եթե նման թույլտվություն կա, ապա դրա շնորհիվ ամենահամեստ հաշվարկներով ընկերությունը կարող է այդքան գումարի եկամուտ ունենալ:

Ընկերության ներկայացուցիչ Հայկ Սմբատյանը նաև տեղեկացրեց, որ իրենք աշխատում են օրինական դաշտում, ոչ թե մյուսների նման:

«Ու ոչ մեկն էլ հանքը շահագործելու համար ոչ հարկ է վճարել, ոչ էլ մի բան: Իսկ մեր դեպքում ամեն ինչ օրինական և՛ հաշվառվել է, և՛ գրանցվել է, որպեսզի հանքը սահմանված կարգով շահագործվի»,– ասաց Հ. Սմբատյանը:

Ի դեպ, համայնքի ղեկավարը թեև վստահեցրեց, որ ինքն էլ իր աչքով չի տեսել հանքանյութի օրինական արդյունահանման թույլտվությունը, բայց իրեն էլ են ասել, որ այն կայքում հրապարակված է:

«Ես երկու երեք անգամ պահանջել եմ, որ արդյունահանման թույլտվությունը ներկայացնեն, բայց ասել են, թե կայքում կա: Ես էլ հավատացել եմ, բայցև մի քանի անգամ ասել եմ, որ եթե կա, ապա դրա մի օրինակը բերեք, որ ես էլ ունենամ, որ Ձեր նման հետաքրքրվողներին ցույց տամ, բայց դեռ չեն բերել»,– ասաց համայնքի ղեկավար Ա. Պապիկյանը:

Մեր ֆոտոխցիկի արձանագրածի ու փաստաթղթով տրված թույլտվությունների համադրումը, ուսումնասիրությունը և «նմանության» մասին գնահատականները կրկին թողնում ենք պատկան կառույցներին, մեկ անգամ ևս հիշեցնելով, որ հանքերն առանց թույլտվության շահագործելը քրեորեն հետապնդելի արարք է, անկախ նրանից, թե ով է կանգնած այդ հանքը շահագործողների թիկունքին, գեներա՞լ, թե շարքային քաղաքացի:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League