Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Օբսիդիանի սարերը, հանքավայրով զբաղվող ընկերության մեկնաբանությունը և գեներալի «թափը». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր թերթի մայիսի 12–ի համարում տպագրել էինք «Գեներալը հարյուրավոր տոննաներով օբսիդիան է «յուրացնում» առանց թույլտվության» վերնագրով նյութը, որում, մասնավորապես, ասված էր.

««Փաստի» տեղեկություններով` «Արթվան» ՍՊԸ–ն, որը պատկանում է ԱԺ պատգամավոր, գեներալ Միհրան Պողոսյանի գեներալ քեռուն` Գրիշա Հարությունյանին, անօրինական ճանապարհով հարյուրավոր տոննաներով սև, թափանցիկ օբսիդիան է տեղափոխել Արագածոտնի մարզի Արագածավանի օբսիդիանի հանքերից:

Բանն այն է, որ այդ ՍՊԸ–ին Էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հրամանով այս տարվա հունվարի 20–ին թույլատրվել է երկրաբանական ուսումնասիրությունների իրավունք` երկու տարով...

Բայց ոչ ոք ընդերքօգտագործման իրավունք չի տվել: Սակայն գեներալն արդեն ամբողջ այդ լեռը քանդել ու օբսիդիանը հարյուրավոր տոննաներով տեղափոխում է Երևան և պահեստավորում:

«Փաստի» տվյալներով` ապրիլին այս ՍՊԸ–ն 140 տոննա օբսիդիան է արտահանել Չինաստան, 100 տոննա էլ` մայիսին: Ի՞նչ իրավունք, ի՞նչ բան:

«Տոննաներով կրում են ու կրում, նրանք արտոնյալ են, նրանց դեմ խաղ չկա»,– ասաց մեր զրուցակիցը»:

Մեր թղթակիցները մեկնեցին Արագածոտնի մարզ, և ահա թե ինչ պարզվեց:

Արագածոտնի մարզի Արագածավան գյուղը Երևանից մոտ 90 կմ հեռավորության վրա է գտնվում: Գյուղից ընդամենը 10 կմ հեռավորության վրա էլ գտնվում են Արտենիի օբսիդիանի հանքերով լի սարերը: Եվ չնայած, այդ սարեր տանող ճանապարհի վրա երկու տեղ սևով սպիտակի վրա գրված է, որ օբսիդիանի հանքավայրի ապօրինի քանդումն ու տեղափոխումը քրեորեն պատժելի արարք է, բայց միևնույն է, այն թե նախկինում, թե հիմա և՛ քանդվում, և՛ տեղափոխվում է: Ու թեև հանքով «զբաղվող» ընկերության սեփականատերերը փոխվել են, սակայն մոտեցումը կարծես թե նույնն է մնացել: Ի դեպ, հանքավայրի շահագործմամբ զբաղվող «Արթվան» ՍՊԸ–ի նախկին ղեկավարության մասով գործ կա հարուցված, որը դեռ չի ավարտվել, որի շրջանակներում ժամանակ առ ժամանակ բացատրության համար քննիչները հրավիրում են նաև Արագածավանի համայնքապետին: Այնպես որ հանքի շահագործման օրինականությունը պարզելը թողնելով համապատասխան պետական կառույցներին, ընդամենը ներկայացնում ենք այն փաստերը, թե ինչ տեսանք հանքում:

Ի դեպ, մեր հետաքննության արդյունքում պարզեցինք, որ այդ հանքում աշխատողների հիմնական մասն այլ վայրերից են գալիս: Գյուղի բնակիչները չգիտեին նաև, թե նրանք ովքեր ու որտեղից են կամ օրական ինչքան հանքաքար է քանդվում ու տեղափոխվում:

Հանքի շահագործման մասին չգիտեր նաև Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանը: «Փաստի» հետ զրույցում նա ասաց, որ թեև իրենք «Արթվան» ՍՊԸ–ին թույլատրել են հանքում ուսումնասիրություն կատարել, սակայն տեղեկություն չունեն այն մասին, թե ուսումնասիրությունից բացի ուրիշ ինչով է զբաղված ընկերությունը:

«Փաստորեն մենք տվել ենք երեք տեղամասերի ուսումնասիրության թույլտվություն և կարծում եմ, որ այդ թույլտվության հիման վրա ուսումնասիրություն են կատարում: Իսկ այն տեղեկությունը, որ հանքավայրից հանքանյութ է տարվում, ես անկեղծ ասած տեղեկություն չունեմ»,– ասաց Ա. Պապիկյանը:

Համայնքապետը նաև նշեց, որուսումնասիրություն իրականացնելու կարգին ու վերահսկողությանը հետևելը ոչթե իրենց, այլ՝Բնապահպանությանև Էներգետիկայիուբնականպաշարների նախարարությունների գործն է, ուստի այդ գերատեսչությունները պետք է օրինականությանը վերաբերող հարցերին հետևեն:

Նա նաև տեղեկացրեց, որ Արագածոտնի մազպետը նույնպես տեղյակ է այն մասին, որ համայնքապետարանը «Արթվան» ՍՊԸ–ին Արտենիի օբսիդիանի հանքի ուսումնասիրության թույլտվություն է տվել: Ավելին, հարցի քննարկմանը իրենից բացի ներկա են եղել «Արթվան» ՍՊԸ–ի տնօրեն Ա. Բաղդասարյանը և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ–ի մասնագետ Զ. Զուռնաչյանը, ավագանու անդամներ և գյուղի բնակիչներ:

Հանրային քննարկումների արձանագրությունում ասվում է, որ այդ աշխատանքներն իրականացվելու են համայնքի 5 հա վարչական տարածքում, մակերեսային լեռնային փռվածքների միջոցով: Աշխատանքների իրականացման ընթացքում կպահպանվեն գործող բոլոր բնապահպանական նորմերը: Ընկերության տնօրենն էլ խոստացել է, որ կբացվեն աշխատատեղեր, ինչը կնպաստի համայնքի սոցիալ–տնտեսական զարգացմանը: Բայց ինչպես տեսնում եք, ոչ գյուղում աշխատատեղեր են բացվել, ոչ էլ ուսումնասիրություններն են մակերեսային լեռնային փռվածքների շրջակայքում իրականացվում: Ընդհակառակը, սարի շատ հատվածներ արդեն չկան, իսկ մյուս մասն էլ մոտ ապագայում չի լինի:

Մեր հարցերին, թե հանքն օրինական, թե անօրինական է շահագործվում, ընկերության ներկայացուցիչ Հայկ Սմբատյանն ասաց, որ հանքի երկրաբանական ուսումնասիրությունը ենթադրում է նաև հանքի հանքանյութի փորձնական արդյունահանում, որն էլ իրականացվում է իրենց կազմակերպության կողմից: Նա թեև հերքեց մեր այն տեղեկությունը, թե օրական մոտ 100 տոննա օբսիդիան է արդյունահանվում և Երևան տեղափոխվում, սակայն չհերքեց տեղեկությունը, որ ընկերությունը օբսիդիանի բավականին մեծ խմբաքանակ արդեն հասցրել է արտահանել Չինաստան: Հարցին, թե ինչպես է ընկերությանը հաջողվել ուսումնասիրության նպատակով արդյունահանված օբսիդիանը Չինաստան արտահանել, Հ. Սմբատյանը պատասխանեց.

«Այն հանքի համար, որի համար հանքի երկրաբանական ուսումնասիրության լիցենզիա ենք ստացել, լիցենզիայի պայմաններում և աշխատանքային ծրագրում սահմանված է, որ մենք փորձնական արդյունահանման նպատակով իրավունք ունենք 200 խորհանարդ մետր օբսիդիանի հանքաքար արդյունահանել: Եվ Չինաստան արտահանած օբսիդիանն այդ եղանակով արդյունահանած օբսիդիանն է եղել»:

Նա նաև ասաց, որ այս ընթացքում իրենք որևէ հարկ չեն վճարել, քանի որ հանքի ուսումնասիրությունից ու օբսիդիանի արտահանումից մինչ օրս չի լրացել հարկային հաշվետվություն ներկայացնելու ժամկետը: Եվ հունիսին, այսինքն՝ առաջիկա հաշվետու ժամանակաշրջանում կարող ենք տեղեկություն ստանալ, թե այդ «գործարքից» ընկերությունը որքան հարկ է վճարել պետբյուջե:

Մեր զրուցակիցը հրաժարվեց ասել, թե արդյունահանված և Չինաստան ուղարկված հանքանյութի մեկ կիլոգրամն ինչ գնով է վաճառվել, նշելով, որ դա բիզնես գաղտնիք է: Բայց մեր տեղեկություններով 1 տոննա օբսիդիանի գինը չինական շուկայում տատանվում է 1600–ից 1800 դոլարի սահմաններում: Ի դեպ, 1 խ/մ մետր օբսիդիանի տեսակարար կշիռը մոտ 2200 կգ է, այսինքն՝ 2,2 տոննա:

Ստացվում է, որ հանքի ուսումնասիրության ընթացքում փորձնական արդյունահանման և արտահանման ժամանակ ընկերությունն իրավունք ունի 440 հազար կգ կամ 440 տոննա օբսիդիան արդյունահանել ու արտահանել: Եվ եթե այս թիվը բազմապատկում ենք մեկ տոննայի նվազագույն շուկայական գնով՝ 1600 դոլարով, ապա ստացվում է, որ 1 խ/մ օբսիդիանի միայն փորձնական արդյունահանումից ընկերությունը կարող է 704 հազար դոլարի եկամուտ ստանալ: Եվ եթե իսկապես ընկերությանը թույլատրվել է 200 խ/մ օբսիդիան արդյունահանել և վաճառել, ապա ամենապարզ հաշվարկները ցույց են տալիս, որ վաճառքից գոյացած նվազագույն գումարը 140 մլն 800 հազար է: Մնացած հաշվարկները թողնելով պատկան կառույցներին, ընդամենը փաստենք, որ եթե նման թույլտվություն կա, ապա դրա շնորհիվ ամենահամեստ հաշվարկներով ընկերությունը կարող է այդքան գումարի եկամուտ ունենալ:

Ընկերության ներկայացուցիչ Հայկ Սմբատյանը նաև տեղեկացրեց, որ իրենք աշխատում են օրինական դաշտում, ոչ թե մյուսների նման:

«Ու ոչ մեկն էլ հանքը շահագործելու համար ոչ հարկ է վճարել, ոչ էլ մի բան: Իսկ մեր դեպքում ամեն ինչ օրինական և՛ հաշվառվել է, և՛ գրանցվել է, որպեսզի հանքը սահմանված կարգով շահագործվի»,– ասաց Հ. Սմբատյանը:

Ի դեպ, համայնքի ղեկավարը թեև վստահեցրեց, որ ինքն էլ իր աչքով չի տեսել հանքանյութի օրինական արդյունահանման թույլտվությունը, բայց իրեն էլ են ասել, որ այն կայքում հրապարակված է:

«Ես երկու երեք անգամ պահանջել եմ, որ արդյունահանման թույլտվությունը ներկայացնեն, բայց ասել են, թե կայքում կա: Ես էլ հավատացել եմ, բայցև մի քանի անգամ ասել եմ, որ եթե կա, ապա դրա մի օրինակը բերեք, որ ես էլ ունենամ, որ Ձեր նման հետաքրքրվողներին ցույց տամ, բայց դեռ չեն բերել»,– ասաց համայնքի ղեկավար Ա. Պապիկյանը:

Մեր ֆոտոխցիկի արձանագրածի ու փաստաթղթով տրված թույլտվությունների համադրումը, ուսումնասիրությունը և «նմանության» մասին գնահատականները կրկին թողնում ենք պատկան կառույցներին, մեկ անգամ ևս հիշեցնելով, որ հանքերն առանց թույլտվության շահագործելը քրեորեն հետապնդելի արարք է, անկախ նրանից, թե ով է կանգնած այդ հանքը շահագործողների թիկունքին, գեներա՞լ, թե շարքային քաղաքացի:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք Չալաբյան