Երիտասարդ կինը փորձել է նետվել Կիևյան կամրջից
SOCIETYՄայիսի 15-ին, ժամը 15:11-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին (միջին տարիքի կին) փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 1975 թ. ծնված Մ. Խ.-նն անցել է Կիևյան կամրջի արգելապատնեշը և ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից:
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացու հետ անցկացրել է հոգեբանական զրույց, ինչի արդյունքում հաջողվել է կանխել ինքնասպանության փորձը:
Փրկարարները քաղաքացուն տեղափոխել են անվտանգ տարածք և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



