Երիտասարդ կինը փորձել է նետվել Կիևյան կամրջից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 15-ին, ժամը 15:11-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին (միջին տարիքի կին) փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 1975 թ. ծնված Մ. Խ.-նն անցել է Կիևյան կամրջի արգելապատնեշը և ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից:
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացու հետ անցկացրել է հոգեբանական զրույց, ինչի արդյունքում հաջողվել է կանխել ինքնասպանության փորձը:
Փրկարարները քաղաքացուն տեղափոխել են անվտանգ տարածք և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



