ՀՀԿ-ն դրական է գնահատում ընտրությունների ընթացքը
POLITICSՀանրապետական կուսակցությունը դրական է գնահատում Երեւանի ավագանու ընտրությունները։ Այդ մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Ընդհանուր առմամբ ընտրությունները գնահատում ենք դրական։ Դրանք վերահաստատեցին, որ Հայաստանն անշեղորեն ընթանում է ժողովրդավարության ուղով»,- ասել է Շարմազանովը՝ ընդգծելով, որ այս ընտրություններին խախտումների մասին հաղորդումները պակասել են։
«Ընտրությունների նախնական արդյունքները գոհացնող են, բայց եւ կանխատեսելի։ Մենք ակնկալում էինք երեւանցիների վստահության շուրջ 70 տոկոսը։ Երեւանի ավագանու ընտրությունները եղել են մրցակցային, ժողովրդավարական, Տարոն Մարգարայնի գլխավորած թիմը տպավորիչ հաղթանակ է տարել»,- ասել է Շարմազանովը։
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



