ՀՀԿ-ն դրական է գնահատում ընտրությունների ընթացքը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀանրապետական կուսակցությունը դրական է գնահատում Երեւանի ավագանու ընտրությունները։ Այդ մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Ընդհանուր առմամբ ընտրությունները գնահատում ենք դրական։ Դրանք վերահաստատեցին, որ Հայաստանն անշեղորեն ընթանում է ժողովրդավարության ուղով»,- ասել է Շարմազանովը՝ ընդգծելով, որ այս ընտրություններին խախտումների մասին հաղորդումները պակասել են։
«Ընտրությունների նախնական արդյունքները գոհացնող են, բայց եւ կանխատեսելի։ Մենք ակնկալում էինք երեւանցիների վստահության շուրջ 70 տոկոսը։ Երեւանի ավագանու ընտրությունները եղել են մրցակցային, ժողովրդավարական, Տարոն Մարգարայնի գլխավորած թիմը տպավորիչ հաղթանակ է տարել»,- ասել է Շարմազանովը։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



