Զարուհի Փոստանջյանի դստերը հիվանդանոց են տեղափոխել. նախնական տեղեկություններով՝ ուղեղի ցնցում է ստացել
SOCIETYԵրևանի քաղաքապետի «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դուստրը՝ Լիլիթ Դրամփյանն այս պահին գտնվում է Հանրապետական հիվանդանոցում: Այս մասին լրագրողներին տեղեկացրեցին Փոստանջյանի ընտրական շտաբից, որտեղ Զարուհի Փոստանջյանն ասուլիս է հրավիրել:
Փոստանջյանն ասուլիսից ուշանում է, քանի որ դեռևս դստեր մոտ է:
Զարուհի Փոստանջյանի աղջկան հետազոտությունից հետո հիվանդասենյակ են տեղափոխել: Նախնական տեղեկություններով՝ Զարուհի Փոստանջյանի դուստրն ուղեղի ցնցում է ստացել:
Հիշեցնեք, որ այսօր Զարուհի Փոստանջյանն Ավանում ՀՀԿ -ի շտաբներից մեկում ընտրակեղծարարության նյութերի առկայության ահազանգով էր գնացել, ի վերջո Փոստանջյանին և նրա դստերը քաշքշելով բերման էին ենթարկել:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



