Զարուհի Փոստանջյանի դստերը հիվանդանոց են տեղափոխել. նախնական տեղեկություններով՝ ուղեղի ցնցում է ստացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետի «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դուստրը՝ Լիլիթ Դրամփյանն այս պահին գտնվում է Հանրապետական հիվանդանոցում: Այս մասին լրագրողներին տեղեկացրեցին Փոստանջյանի ընտրական շտաբից, որտեղ Զարուհի Փոստանջյանն ասուլիս է հրավիրել:
Փոստանջյանն ասուլիսից ուշանում է, քանի որ դեռևս դստեր մոտ է:
Զարուհի Փոստանջյանի աղջկան հետազոտությունից հետո հիվանդասենյակ են տեղափոխել: Նախնական տեղեկություններով՝ Զարուհի Փոստանջյանի դուստրն ուղեղի ցնցում է ստացել:
Հիշեցնեք, որ այսօր Զարուհի Փոստանջյանն Ավանում ՀՀԿ -ի շտաբներից մեկում ընտրակեղծարարության նյութերի առկայության ահազանգով էր գնացել, ի վերջո Փոստանջյանին և նրա դստերը քաշքշելով բերման էին ենթարկել:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



