Ինչպես տնային պայմաններում սպիտակեցնել ատամներն ու ազատվել ատամնաքարերից
LIFEMed.tert.am-ը գրում է.
Հոլիվուդյան ժպիտը համարվում է առողջ ու գեղեցիկ ատամների գրավականը, ուստի մարդիկ հաճախ մեծ գումարներ են վատնում ատամները սպիտակեցնելու համար: Ոմանք էլ մասնագիտացված մեթոդների փոխարեն նախապատվությունը տալիս են ժողովրդական մեթոդներին, որոնք ոչ պակաս արդյունավետ են, սակայն շատ ավելի հասանելի: Սակայն, ամեն դեպքում, հարկ է հիշել, որ նման պրոցեդուրաների ժամանակ պետք է շատ զգույշ լինել՝ ատամների էմալը չվնասելու համար:
Takprosto.cc կայքը ներկայացրել է լավագույն միջոցները՝ ատամները տնային պայմաններում սպիտակեցնելու համար:
Կերակրի սոդա

Մի գդալ կերակիր սոդան ու մի պտղունց կերակրի աղը հիանալի միջոց են ատամնափառից ազատվելու և ատամնաշարը մի քանի երանգով գունաբացելու համար: Հարկավոր է ատամի խոզանակը խոնավեցնել, վրան լցնել ստացված խառնուրդը և դրանով մաքրել ատամներն ու ողողել բերանի խոռոչը մաքուր ջրով: Սոդան վնասակար չէ բերանի խոռոչի առողջության համար, սակայն, ամեն դեպքում, խորհուրդ չի տրվում չարաշահել այս մեթոդի կիրառությունը:
Հալվեի հյութ

Նարնջի կեղև

Ատամնաշարն արագ սպիտակեցնելու հիանալի եղանակ է նարնջի կեղևը: Պարզապես հարկավոր է դրանով շփել ատամները, այնուհետև 10 րոպե թողնել այն ատամներին (կապայի նման):
Ցիտրուսային մրգերի մանրացրած կեղևներ

Հարկավոր է սրճաղացով մանրացնել ցիտրուսային մրգերի կեղևի սպիտակ հատվածը, խառնել այն ատամի մածուկին և օգտագործել ամեն օր ատամները լվանալիս: Այս միջոցը ոչ միայն սպիտակեցնում է ատամների դեղնած էմալը, այլև կանխում է ատամնաքարի առաջացումը:
Սակայն հարկ է հիշել, որ սպիտակեցումից հետո ատամները շատ ավելի զգայուն են լինում, ուստի հարկավոր է միջոցներ ձեռնարկել էմալն ու լնդերն ամրապնդելու համար:



