ԿԸՀ-ն մերժել է Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի գրանցումն անվավեր ճանաչելու «Ելք» դաշինքի դիմումը
POLITICSՀայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Ելք» դաշինքի երկու դիմումը՝ Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ մասնակցության գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ընթերցեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Դաշինքի դիմումը փաստարկված չէր, ապացույցներ չկային: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել Վարչական դատարանում՝ մինչև մայիսի 13-ը ժամը 18։00-ն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մուկուչյանը:
Նա նշեց, որ «Ելք» դաշինքի դիմումը ՀՀԿ-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջի մասին հայցով Վարչական դատարան դիմելու մասին հանձնաժողովը մերժում է, իսկ ընտրակաշառք բաժանելու հայտարարության մասով դիմումը՝ կից փաստաթղթերով, ուղարկվել է գլխավոր դատախազություն:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



