ԿԸՀ-ն մերժել է Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի գրանցումն անվավեր ճանաչելու «Ելք» դաշինքի դիմումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Ելք» դաշինքի երկու դիմումը՝ Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ մասնակցության գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ընթերցեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Դաշինքի դիմումը փաստարկված չէր, ապացույցներ չկային: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել Վարչական դատարանում՝ մինչև մայիսի 13-ը ժամը 18։00-ն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մուկուչյանը:
Նա նշեց, որ «Ելք» դաշինքի դիմումը ՀՀԿ-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջի մասին հայցով Վարչական դատարան դիմելու մասին հանձնաժողովը մերժում է, իսկ ընտրակաշառք բաժանելու հայտարարության մասով դիմումը՝ կից փաստաթղթերով, ուղարկվել է գլխավոր դատախազություն:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



