Նյու Յորքում կսկսեն անօդաչու ավտոմեքենաներ փորձարկել
INTERNATIONAL NEWSԱՄՆ Նյու Յորք նահանգի իշխանությունները սկսել են ընդունել հասարակական ճանապարհներին անօդաչու ավտոմեքենաների փորձարկման առաջին հայտադիմումները։ Այս մասին լրագրողներին հայտնել է նահանգի նահագապետ Էնդրյու Կուոմոն, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Նրա խոսքով՝ այս կետը ներառված է 2018 ֆինանսական տարվա նահանգի բյուջեում, որն ԱՄՆ-ում մեկնարկում է հոկտեմբերի 1-ին։ Ծրագիրը կգործի մեկ տարվա ընթացքում։
Հայտադիմումում նշված ավտոմեքենաներից յուրաքանչյուրը պետք է 5 մլն դոլարի ապահովագրություն ունենա։ Փորձարկման ընթացքում վարորդի նստարանին կգտնվի օդաչուն՝ գործող վարորդական իրավունքներով։
Արտադրող ըներությունը նաեւ պետք է փոխհատուցի նահանգի ոստիկանության ծախսերը, որը կհետեւի փորձարկմանը։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



