Նյու Յորքում կսկսեն անօդաչու ավտոմեքենաներ փորձարկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Նյու Յորք նահանգի իշխանությունները սկսել են ընդունել հասարակական ճանապարհներին անօդաչու ավտոմեքենաների փորձարկման առաջին հայտադիմումները։ Այս մասին լրագրողներին հայտնել է նահանգի նահագապետ Էնդրյու Կուոմոն, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Նրա խոսքով՝ այս կետը ներառված է 2018 ֆինանսական տարվա նահանգի բյուջեում, որն ԱՄՆ-ում մեկնարկում է հոկտեմբերի 1-ին։ Ծրագիրը կգործի մեկ տարվա ընթացքում։
Հայտադիմումում նշված ավտոմեքենաներից յուրաքանչյուրը պետք է 5 մլն դոլարի ապահովագրություն ունենա։ Փորձարկման ընթացքում վարորդի նստարանին կգտնվի օդաչուն՝ գործող վարորդական իրավունքներով։
Արտադրող ըներությունը նաեւ պետք է փոխհատուցի նահանգի ոստիկանության ծախսերը, որը կհետեւի փորձարկմանը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



