Նիկոլ Փաշինյանի գրառումը բացարձակ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը. ՀՀԿ նախընտրական շտաբի հայտարարությունը
POLITICSՀայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը, անդրադառնալով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված գրառմանը, հայտարարություն է տարածել:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուկ» սոցիալական ցանցի իր էջում մի գրառում է կատարել՝ նշելով, որ Արարատյան մասիվում գտնվող Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբներից մեկում բաժանում են քվեարկած քվեաթերթիկներ և 20 հազարանոց դրամներ:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ սույն գրառումը բացարձակ ապատեղեկատվություն է և չի՛ համապատասխանում իրականությանը: Ազգային ժողովի պատգամավորին կոչ ենք ա նում զե՛րծ մնալ բացահայտ ապատեղեկատվություն տարածելու գայթակղությունից»:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



