Նիկոլ Փաշինյանի գրառումը բացարձակ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը. ՀՀԿ նախընտրական շտաբի հայտարարությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը, անդրադառնալով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված գրառմանը, հայտարարություն է տարածել:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուկ» սոցիալական ցանցի իր էջում մի գրառում է կատարել՝ նշելով, որ Արարատյան մասիվում գտնվող Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբներից մեկում բաժանում են քվեարկած քվեաթերթիկներ և 20 հազարանոց դրամներ:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ սույն գրառումը բացարձակ ապատեղեկատվություն է և չի՛ համապատասխանում իրականությանը: Ազգային ժողովի պատգամավորին կոչ ենք ա նում զե՛րծ մնալ բացահայտ ապատեղեկատվություն տարածելու գայթակղությունից»:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



