Yerevan, 13.June.2026,
00
:
00
BREAKING


ԲՀԿ տարածքային կառույցը Էլինար Վարդանյանին կուսակցությունից հեռացնելու որոշում է կայացրել

SOCIETY

 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական տարածքային կառույցը որոշում է կայացրել Էլինար Վարդանյանին հեռացնել կուսակցությունից: Որոշումն ուղարկվել է կուսակցության քաղաքական խորհրդին, որն էլ կքննարկի և վերջնական որոշում կկայացնի: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը: «Յուրաքանչյուր կուսակցությունում կÕ �րող են նաև նման բաներ լինել։ ԲՀԿ-ում որոշ հայտնի անձանց հետ կան տարակարծություններ, բայց այդ տարաձայնությունները հետևանք են ոչ թե սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը չմասնակցելու, այլ նրա, որ նշված անձինք արդեն երկար ժամանակ է՝ չեն մասնակցում խմբակցության նիստերին, մարզային այցելություններին, չեն պատասխանում խմբակցության քարտուղարի զանգերին։ Նրանք, փաստորեն, տոտալ բոյկոտում են։ Մենք չէինք ուզում բարձրաձայնել այս մասին, սակայն եկավ մի սահման, երբ ջրբաժանը սկսեց ավելի պարզ երևալ»,-  ասաց Բաբայանը:

Նրա խոսքով՝  ոչ մի կուսակցություն չի հանդուրժի, որ իր խմբակցությունը ներկայացնող հանձնաժողովի նախագահները հաշվի չնստեն ո՛չ խմբակցության, ո՛չ կուսակցության ղեկավար մարմինների հետ։ «Ինչ վերաբերում է Էլինար Վարդանյանին և Ստեփան Մարգարյանին հանձնաժողովների ղեկավարների պաշտոններից հեռացնելու հավանականությանը, ապա այս պահին նման քննարկումներ չկան, նման պատժամիջոցներ չեն կիրառվի։ Ես, իհարկե, չեմ ցանկանա հստակեցնել, սակայն կուսակցությունում նման առաջարկներ եղել են։ Այս պահին, կրկնում եմ, նման որոշում չկա, բայց ես ոչինչ չեմ ուզում բացառել»,- նշեց պատգամավորը։

Բաբայանը նշում է՝  եթե տվյալ անձինք չեն ցանկանում աշխատել ԲՀԿ խմբակցության կազմում, ապա շատ ավելի բարոյական կլիներ, եթե ինքնակամ հեռանային։ «Թող մարդիկ չմոռանան, որ եթե չլինեն կուսակցությունները, որևէ անհատ չի կարող հայտնվել Ազգային ժողովի այս կամ այն հանձնաժողովում։ Կուսակցությունը կամավորների միություն չէ, որ ով ինչ ուզի, անի։ Կուսակցությունն ունի կանոնադրություն, անդամներն ունեն իրավունքներ և պարտականություններ, սակայն կա նաև կուսակցության թիմ, և ոչ ոք չպետք է դեմ գնա թիմի որոշումներին։ Այս պահին խմբակցությունում որևէ փոփ ոխություն չկա։ Բայց Էլինար Վարդանյանն ընդամենը մի անձ է, ում լինել կամ չլինելով՝ չեմ կարծում, որ կուսակցությունը կարող է պառակտվել»,- հավաստիացրեց ԲՀԿ խոսնակը։

Վահան Բաբայանը  շեշտեց, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը մի քանի ԲՀԿ-ականների՝ այդ թվում Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի չմասնակցությունն իրենք համարել են հարգելի։ «Մարդիկ պետք է այնքան քաղաքական կամք ունենան, որ կարողանան որոշել քաղաքական այս կամ այն ուժին անդամակցելու ապագա նպատակահարմարությունը»,- եզրափակեց նա։

ԲՀԿ-ն կողմ է քվեարկել սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանըԲՀԿ խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանը,Ստեփան ՄարգարյանըՀայկ Խաչատրյանը և Վահան Կարապետյանը քվեարկությանը չեն մասնակցելՔվեարկությունից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավորԷլինար Վարդանյան ը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էրոր սահմանադրական բարեփոխումների հարցում իր դիրքորոշումը չի փոխվել (ԲՀԿ-ն նախկինում կտրուկ դեմ էր արտահայտվում սահմանադրական բարեփոխումներին):

 

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future