Երևան, 29.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԲՀԿ տարածքային կառույցը Էլինար Վարդանյանին կուսակցությունից հեռացնելու որոշում է կայացրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական տարածքային կառույցը որոշում է կայացրել Էլինար Վարդանյանին հեռացնել կուսակցությունից: Որոշումն ուղարկվել է կուսակցության քաղաքական խորհրդին, որն էլ կքննարկի և վերջնական որոշում կկայացնի: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը: «Յուրաքանչյուր կուսակցությունում կÕ �րող են նաև նման բաներ լինել։ ԲՀԿ-ում որոշ հայտնի անձանց հետ կան տարակարծություններ, բայց այդ տարաձայնությունները հետևանք են ոչ թե սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը չմասնակցելու, այլ նրա, որ նշված անձինք արդեն երկար ժամանակ է՝ չեն մասնակցում խմբակցության նիստերին, մարզային այցելություններին, չեն պատասխանում խմբակցության քարտուղարի զանգերին։ Նրանք, փաստորեն, տոտալ բոյկոտում են։ Մենք չէինք ուզում բարձրաձայնել այս մասին, սակայն եկավ մի սահման, երբ ջրբաժանը սկսեց ավելի պարզ երևալ»,-  ասաց Բաբայանը:

Նրա խոսքով՝  ոչ մի կուսակցություն չի հանդուրժի, որ իր խմբակցությունը ներկայացնող հանձնաժողովի նախագահները հաշվի չնստեն ո՛չ խմբակցության, ո՛չ կուսակցության ղեկավար մարմինների հետ։ «Ինչ վերաբերում է Էլինար Վարդանյանին և Ստեփան Մարգարյանին հանձնաժողովների ղեկավարների պաշտոններից հեռացնելու հավանականությանը, ապա այս պահին նման քննարկումներ չկան, նման պատժամիջոցներ չեն կիրառվի։ Ես, իհարկե, չեմ ցանկանա հստակեցնել, սակայն կուսակցությունում նման առաջարկներ եղել են։ Այս պահին, կրկնում եմ, նման որոշում չկա, բայց ես ոչինչ չեմ ուզում բացառել»,- նշեց պատգամավորը։

Բաբայանը նշում է՝  եթե տվյալ անձինք չեն ցանկանում աշխատել ԲՀԿ խմբակցության կազմում, ապա շատ ավելի բարոյական կլիներ, եթե ինքնակամ հեռանային։ «Թող մարդիկ չմոռանան, որ եթե չլինեն կուսակցությունները, որևէ անհատ չի կարող հայտնվել Ազգային ժողովի այս կամ այն հանձնաժողովում։ Կուսակցությունը կամավորների միություն չէ, որ ով ինչ ուզի, անի։ Կուսակցությունն ունի կանոնադրություն, անդամներն ունեն իրավունքներ և պարտականություններ, սակայն կա նաև կուսակցության թիմ, և ոչ ոք չպետք է դեմ գնա թիմի որոշումներին։ Այս պահին խմբակցությունում որևէ փոփ ոխություն չկա։ Բայց Էլինար Վարդանյանն ընդամենը մի անձ է, ում լինել կամ չլինելով՝ չեմ կարծում, որ կուսակցությունը կարող է պառակտվել»,- հավաստիացրեց ԲՀԿ խոսնակը։

Վահան Բաբայանը  շեշտեց, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը մի քանի ԲՀԿ-ականների՝ այդ թվում Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի չմասնակցությունն իրենք համարել են հարգելի։ «Մարդիկ պետք է այնքան քաղաքական կամք ունենան, որ կարողանան որոշել քաղաքական այս կամ այն ուժին անդամակցելու ապագա նպատակահարմարությունը»,- եզրափակեց նա։

ԲՀԿ-ն կողմ է քվեարկել սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանըԲՀԿ խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանը,Ստեփան ՄարգարյանըՀայկ Խաչատրյանը և Վահան Կարապետյանը քվեարկությանը չեն մասնակցելՔվեարկությունից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավորԷլինար Վարդանյան ը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էրոր սահմանադրական բարեփոխումների հարցում իր դիրքորոշումը չի փոխվել (ԲՀԿ-ն նախկինում կտրուկ դեմ էր արտահայտվում սահմանադրական բարեփոխումներին):

 

Եկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանԻնչ կլինի, եթե մեկ ամսով ամբողջ աշխարհում ինտերնետն անջատվիՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը «Մերձավոր Արևելքում սա կոչվում է «հրադադար»»․ Արտակ Զաքարյան Ռուս-ուկրաինական և իրանա-ամերիկյան դիմակայության ֆոնին՝ ՀՀ իշխանությանը հանձնարարվել է լավագույնս կատարել խամաճիկի դերը. Աբրահամյան Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Երիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանՈրտե՞ղ է Հայաստանի վարդագույն կիրճը, որի մասին քչերը գիտենԿլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը. Լևոն Ազիզյան Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Ինչո՞ւ են մոծակները որոշ մարդկանց ավելի հաճախ խայթում, քան մյուսներինԻրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըՕգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետներըՌԴ ՀՕՊ միջոցները խnցել են Ուկրաինայի ԶՈւ 619 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Կինը պատահմամբ կրակել է ամուսնու վրաԴիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԱրմանը վերադառնում է Երևան. Ծառուկյանի գոտեմարտի օրն ու ինտրիգային մրցակիցը Ժողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ պաշտպանել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջnցների մասին օրինագիծը Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը․ վերլուծաբան Ֆեյսբուքում խnւլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Սևանա լճում 2 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից. փրկարարները նրանց անվտանգ մոտեցրել են ափ «Արարատ-Արմենիան» ցանկանում է իր խոսքն ասել Եվրոպայում․ գլխավոր մարզիչ Ճապոնիայում երկրաշարժի զnh է դարձել առնվազն 13 մարդ Կապանում «Chevrolet Volt»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել Ողջի գետում․ կա վիրավnր