Ժնեւում Սիրիայի շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը կանցկացվի մայիսի 16-19-ը
SOCIETY Սիրիայի իրադրության կարգավորման շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը Ժնեւում տեղի կունենա մայիսի 16-19-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 11-ին հայտնել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան:
«Սիրիայի շուրջ բանակցությունները կկայանան մայիսի 16-19-ը, դրանք կլինեն համեմատաբար կարճատեւ գործնական բանակցություններ»,-նշել Է դե Միստուրան: Նրա խոսքով՝ կողմերը կջանան կայունացնել այն գործընթացը, որն ավելի վաղ գործարկվել Է Աստանայում:
«Առանց ապաԷսկալացման վերաբերյալ Աստանայում ձեռք բերված համաձայնագրի, մենք կարող Էինք տասն անգամ ավելի շատ ողբերգություններ տեսնել, ինչպիսք եղան Հալեպում»,-հավելել Է դե Միստուրան:
«Սիրիայի ժողովրդի համար գերակայություն Է մնում սպանությունների դադարեցումը»,-ասել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



