Ժնեւում Սիրիայի շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը կանցկացվի մայիսի 16-19-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Սիրիայի իրադրության կարգավորման շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը Ժնեւում տեղի կունենա մայիսի 16-19-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 11-ին հայտնել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան:
«Սիրիայի շուրջ բանակցությունները կկայանան մայիսի 16-19-ը, դրանք կլինեն համեմատաբար կարճատեւ գործնական բանակցություններ»,-նշել Է դե Միստուրան: Նրա խոսքով՝ կողմերը կջանան կայունացնել այն գործընթացը, որն ավելի վաղ գործարկվել Է Աստանայում:
«Առանց ապաԷսկալացման վերաբերյալ Աստանայում ձեռք բերված համաձայնագրի, մենք կարող Էինք տասն անգամ ավելի շատ ողբերգություններ տեսնել, ինչպիսք եղան Հալեպում»,-հավելել Է դե Միստուրան:
«Սիրիայի ժողովրդի համար գերակայություն Է մնում սպանությունների դադարեցումը»,-ասել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



