Օրվա բաղադրատոմս. Հավի փափկամսով և լոլիկով աղցան
PHOTOհավի փափկամիս - 1 հատ
լոլիկ - 1 հատ
տաքդեղ դեղին - 1 հատ
վարունգ - 1 հատ
պանիր - 60 գր
սխտոր - 2-3 պճեղ
մայոնեզ - 5 ճ/գդ
չորահաց - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Հավի փափկամիսը նախօրոք եփում և հովացնում ենք: Սխտորը ճզմում ենք և խառնում մայոնեզի հետ:
Հավի փափկամիսը մանր կտրատում ենք և լցնում մատուցվող տափակ ափսեի մեջ:
- Տաքդեղը խորանարդաձև կտրատում ենք, խառնում 1 ճ/գդ մայոնեզի հետ և լցնում հավի փափկամսերի վրա:

- Հաջորդիվ խորանարդաձև կտրատում ենք լոլիկը, խառնում 1 ճ/գդ մայոնեզի հետ և լցնում տաքդեղի վրա:

- Այնուհետև կտրատում ենք վարունգը, խառնում 1 ճ/գդ մայոնեզի հետ և լցնում լոլիկի վրա:

- Չորահացը շարում ենք վարունգի վրա:

- Չորահացի վրա մայոնեց ենք լցնում և վրան քերած պանիր ցանում:

- Ահա և վերջ:

Համեղ ու գունավոր աղցան ստացվեց
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



