Հայաստանում հիփոթեքային վարկերի ծավալը նվազել է
ECONOMICSՀայաստանի առևտրային բանկերի կողմից ՀՀ ռեզիդենտներին տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալը 2017 թվականի մարտի վերջի դրությամբ կազմել է 182 մլրդ 395 մլն դրամ։ Վկայակոչելով ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալները, հիփոթեքային վարկային պորտֆելի 89.4 մլրդ-ը դրամային է, իսկ 92.9 մլրդ-ը տրամադրված է արտարժույթով։
Փետրվարի վերջի համեմատ՝ հիփոթեքային վարկերի ծավալը նվազել է 227 մլն դրամով։ Ընդ որում, դրամային վարկերի ծավալն աճել է 931 մլն դրամով, իսկ արտարժույթով վարկերի ծավալը՝ նվազել 1 մլրդ 157 մլն դրամով։
Հիփոթեքային վարկերի մեծ մասը`149.1 մլրդ դրամը, անշարժ գույքի ձեռքբերման վարկեր են։ Անշարժ գույքի վերանորոգման վարկերի ծավալը 25.6 մլրդ դրամ է, կառուցապատման հիփոթեքային վարկերինը՝ 7.6 մլրդ դրամ։
1
Unibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual Bonds
2
Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Inves...
3
The results of the second Junius financial literacy competition have been summarized
4
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
5
From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armen...



