Հայաստանում հիփոթեքային վարկերի ծավալը նվազել է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանի առևտրային բանկերի կողմից ՀՀ ռեզիդենտներին տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալը 2017 թվականի մարտի վերջի դրությամբ կազմել է 182 մլրդ 395 մլն դրամ։ Վկայակոչելով ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալները, հիփոթեքային վարկային պորտֆելի 89.4 մլրդ-ը դրամային է, իսկ 92.9 մլրդ-ը տրամադրված է արտարժույթով։
Փետրվարի վերջի համեմատ՝ հիփոթեքային վարկերի ծավալը նվազել է 227 մլն դրամով։ Ընդ որում, դրամային վարկերի ծավալն աճել է 931 մլն դրամով, իսկ արտարժույթով վարկերի ծավալը՝ նվազել 1 մլրդ 157 մլն դրամով։
Հիփոթեքային վարկերի մեծ մասը`149.1 մլրդ դրամը, անշարժ գույքի ձեռքբերման վարկեր են։ Անշարժ գույքի վերանորոգման վարկերի ծավալը 25.6 մլրդ դրամ է, կառուցապատման հիփոթեքային վարկերինը՝ 7.6 մլրդ դրամ։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



